Որոշ առեւտրի կէտերի տուեալները ուղարկուել են Պետական<br /> եկամուտների կոմիտէ<br />


Որոշ առեւտրի կէտերի տուեալները ուղարկուել են Պետական
եկամուտների կոմիտէ

  • 09-03-2009 17:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովը մարտի 9-ին Պետական եկամուտների կոմիտէ է ուղարկել առեւտրի այն կէտերի տուեալները, որտեղ մարտի 3-6-ի` դոլարի փոխարժէքի տատանման պատրուակով արձանագրուել է առաջին անհրաժեշտութեան մի քանի ապրանքատեսակների գների աճ: Ցանկն ուղարկուել է Պետեկամուտների կոմիտէ` նշեալ առեւտրի կէտերում ստուգումներ իրականացնելիս ապրանքների բարձր գներով իրացման հանգամանքը հաշուի առնելու նպատակով: Ինչպէս նշուած է յանձնաժողովի մամլոյ հաղորդագրութիւնում, համաձայն մարզերից ստացուած տուեալների, մարզերում շաքարաւազը, կարագը, ձեթը, բրինձը եւ ալիւրը իրացւում են աւելի բարձր գներով, քան Երեւանում: Պետեկամուտների կոմիտէի ստուգումները կընդգրկեն նաեւ մարզերի տնտեսվարողներին: Միաժամանակ նշւում է, որ ալիւրի շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտներն իջեցրել են ալիւրի մատակարարման գները` մինչեւ թանկացումը եղած մակարդակին. առաջին կարգի ալիւրի 50 կիլոգրամանոց մէկ պարկն արժէ 7,8 հազար դրամ, բարձր կարգինը` 8820 դրամ: Շաքարաւազը մանրածախ ցանցերին իրացւում է 245 դրամով (բարձրացուել էր մինչեւ 270 դրամի): Դեղերի, կենցաղային տեխնիկայի, ձեթի եւ կարագի շուկաներում վարույթներն ընթացքի մէջ են, իսկ միւս շուկաներում մոնիտորինգը շարունակւում է:
  -   Տնտեսութիւն