Որոշ առեւտրի կետերի տվյալները ուղարկվել են Պետական<br /> եկամուտների կոմիտե<br />


Որոշ առեւտրի կետերի տվյալները ուղարկվել են Պետական
եկամուտների կոմիտե

  • 09-03-2009 17:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մարտի 9-ին Պետական եկամուտների կոմիտե է ուղարկել առեւտրի այն կետերի տվյալները, որտեղ մարտի 3-6-ի` դոլարի փոխարժեքի տատանման պատրվակով արձանագրվել է առաջին անհրաժեշտության մի քանի ապրանքատեսակների գների աճ: Ցանկն ուղարկվել է Պետեկամուտների կոմիտե` նշյալ առեւտրի կետերում ստուգումներ իրականացնելիս ապրանքների բարձր գներով իրացման հանգամանքը հաշվի առնելու նպատակով: Ինչպես նշված է հանձնաժողովի մամլո հաղորդագրությունում, համաձայն մարզերից ստացված տվյալների, մարզերում շաքարավազը, կարագը, ձեթը, բրինձը եւ ալյուրը իրացվում են ավելի բարձր գներով, քան Երեւանում: Պետեկամուտների կոմիտեի ստուգումները կընդգրկեն նաեւ մարզերի տնտեսվարողներին: Միաժամանակ նշվում է, որ ալյուրի շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտներն իջեցրել են ալյուրի մատակարարման գները` մինչեւ թանկացումը եղած մակարդակին. առաջին կարգի ալյուրի 50 կիլոգրամանոց մեկ պարկն արժե 7,8 հազար դրամ, բարձր կարգինը` 8820 դրամ: Շաքարավազը մանրածախ ցանցերին իրացվում է 245 դրամով (բարձրացվել էր մինչեւ 270 դրամի): Դեղերի, կենցաղային տեխնիկայի, ձեթի եւ կարագի շուկաներում վարույթներն ընթացքի մեջ են, իսկ մյուս շուկաներում մոնիտորինգը շարունակվում է:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play