ԿԱՊԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԿՇԱՐՈՒՆԱԿՈՒԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՖՈՆԴԵՐԻ<br /> ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ<br />


ԿԱՊԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԿՇԱՐՈՒՆԱԿՈՒԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՖՈՆԴԵՐԻ
ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ

  • 12-01-2007 18:02:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԿԱՊԱՆ, 12 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Վորլդ Վիժն» կազմակերպութեան Կապանի տարածքային զարգացման գրասենեակը «Շարժական բժշկական խումբ» առողջապահական ծրագրի շրջանակներում 2007թ.-ին նույնպես կշարունակի Կապանի հեռաւոր գիւղական համայնքներում առողջապահական ֆոնդերի ստեղծման աշխատանքները: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց գրասենեակի ղեկավար Սերգեյ Արզումանյանը, այդ աշխատանքներն արդէն հաջողութեամբ ընթանում են ծրագրում ընդգրկուած տարածաշրջանի 2 տասնեակից աւելի համայնքներում: Միայն անցած տարի կազմակերպութեան շարժական բժշկական խումբը 132 այց է կատարել Կապանի տարածաշրջանի 22 գիւղեր: Տարբեր տարիքի շուրջ 3025 բնակչի ցուցաբերվել է առաջնային բուժօգնութիւն եւ խորհրդատւութիւն: Բուժման նպատակով հիւանդանոց է ուղարկուել 220 մարդ: Գրասենեակը նոյն ծրագրի շրջանակներում Կապանի պոլիկլինիկայի 24 բժիշկների համար կազմակերպել է դասընթաց` «Էլեկտրակարդիոգրամմա» թեմայով, եւս 22-ի համար` «Սպիրոմետրիա» թեմայով:
  -   Հասարակութիւն