ԿԱՊԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՖՈՆԴԵՐԻ<br /> ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ<br />


ԿԱՊԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՖՈՆԴԵՐԻ
ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ

  • 12-01-2007 18:02:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԿԱՊԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Վորլդ Վիժն» կազմակերպության Կապանի տարածքային զարգացման գրասենյակը «Շարժական բժշկական խումբ» առողջապահական ծրագրի շրջանակներում 2007թ.-ին նույնպես կշարունակի Կապանի հեռավոր գյուղական համայնքներում առողջապահական ֆոնդերի ստեղծման աշխատանքները: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց գրասենյակի ղեկավար Սերգեյ Արզումանյանը, այդ աշխատանքներն արդեն հաջողությամբ ընթանում են ծրագրում ընդգրկված տարածաշրջանի 2 տասնյակից ավելի համայնքներում: Միայն անցած տարի կազմակերպության շարժական բժշկական խումբը 132 այց է կատարել Կապանի տարածաշրջանի 22 գյուղեր: Տարբեր տարիքի շուրջ 3025 բնակչի ցուցաբերվել է առաջնային բուժօգնություն եւ խորհրդատվություն: Բուժման նպատակով հիվանդանոց է ուղարկվել 220 մարդ: Գրասենյակը նույն ծրագրի շրջանակներում Կապանի պոլիկլինիկայի 24 բժիշկների համար կազմակերպել է դասընթաց` «Էլեկտրակարդիոգրամմա» թեմայով, եւս 22-ի համար` «Սպիրոմետրիա» թեմայով:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play