ԸՆԴԴԷՄ «ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ՀՀՇ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻ ԳՈՐԾՈՎ<br /> ՎՃԻՌԸ ԿՀՐԱՊԱՐԱԿՈՒԻ 2008Թ.<br />


ԸՆԴԴԷՄ «ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ՀՀՇ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻ ԳՈՐԾՈՎ
ՎՃԻՌԸ ԿՀՐԱՊԱՐԱԿՈՒԻ 2008Թ.

  • 24-12-2007 18:45:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 24-ին Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատեանի դատարանումն դատաւոր Սարո Արամեանի նախագահութեամբ աւարտուեց ընդդէմ «Շանթ» հեռուստաընկերութեան Հայոց համազգային շարժում կուսակցութեան հայցադիմումի գործով դատաքննութիւնը: ՀՀՇ ներկայացուցիչ Կարեն Կարապետեանը պնդեց հայցը, որով վերջինս խնդրում է պարտաւորեցնել հեռուստաընկերութեանը հերքել կուսակցութեան բարի համբավը արատաւորող տեղեկատուութիւնը: Ըստ դատարան ներկայացուած սղագրության, հոկտեմբերի 30-ին հեռուստաընկերութեան լրատուական թողարկման ժամանակ հաղորդավոր Նուէր Մնացականեանը յայտնել է, որ հեռուստաընկերութիւն անանուն հեռախօսազանգ է եղել, որի հեղինակը սպառնացել է` եթէ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսեանի վերաբերեալ որեւէ բացասական երանգի տեղեկատուութիւն լինի, կպայթեցնի լրագրողներին ու նրանց հարազատներին: Ն.Մնացականեանը, դրանից յետոյ «ի դէեպ» նշել է, որ հեռուստաընկերությունը հրաւիրել էր ՀՀՇ վարչութեան անդամներից մէկին հանդէս գալ իր եթերում, սակայն մերժում է ստացել: Ապա հաղորդավարը դատապարտել է երեւոյթը, «որ քաղաքական ուժի կողմից էլ այն եղած լինի» խօսքերով: «Ի՞նչ հիմքեր ունեք, որ դա քաղաքական ուժ է, այլ ոչ թէ մոլագար»,- հարցրեց ՀՀՇ ներկայացուցիչը: Ընդգծվեց նաեւ, որ հեռախօսահամարը, որից հեռախօսազանգ է կատարուել, յայտնի է: Իսկ նոյեմբերի 1-ին «Փակագիծ» թերթը էլ աւելի է խեղաթիւրել եթերում ասուածը, նիւթը վերնագրելով` «ՀՀՇ-ն սպառնում է»: Պատասխանող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Կարախանեանը յայտնեց, որ «Շանթ»-ի եթերում հնչած տեղեկատուութիւնը բարի համբավը, պատիւն ու արժանապատվությունը արատաւորող որեւէ էլեմենտ չի պարունակում: Նա նկատեց, որ օրէնքը պահանջում է հերքել տեղեկատուութիւնը, այլ ոչ թէ դրա հիման վրայ արուած վերլուծութիւնը կամ կարծիքը: «Փակագիծ» թերթի ներկայացուցիչ Էդուարդ Չինարեանը իր հերթին յայտարարեց, որ վերնագիրը «տեղեկատուութիւն չէ», որ «Շանթ»-ի եթերում ասուածը թերթի նյութում չի խեղաթյուրվել: Գործով վճիռը կհրապարակուի յունվարի 9-ին:
  -   Հասարակութիւն