ԸՆԴԴԵՄ «ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀՀՇ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻ ԳՈՐԾՈՎ<br /> ՎՃԻՌԸ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԻ 2008Թ.<br />


ԸՆԴԴԵՄ «ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀՀՇ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻ ԳՈՐԾՈՎ
ՎՃԻՌԸ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԻ 2008Թ.

  • 24-12-2007 18:45:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 24-ին Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանումՆ դատավոր Սարո Արամյանի նախագահությամբ ավարտվեց ընդդեմ «Շանթ» հեռուստաընկերության Հայոց համազգային շարժում կուսակցության հայցադիմումի գործով դատաքննությունը: ՀՀՇ ներկայացուցիչ Կարեն Կարապետյանը պնդեց հայցը, որով վերջինս խնդրում է պարտավորեցնել հեռուստաընկերությանը հերքել կուսակցության բարի համբավը արատավորող տեղեկատվությունը: Ըստ դատարան ներկայացված սղագրության, հոկտեմբերի 30-ին հեռուստաընկերության լրատվական թողարկման ժամանակ հաղորդավոր Նվեր Մնացականյանը հայտնել է, որ հեռուստաընկերություն անանուն հեռախոսազանգ է եղել, որի հեղինակը սպառնացել է` եթե առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերաբերյալ որեւէ բացասական երանգի տեղեկատվություն լինի, կպայթեցնի լրագրողներին ու նրանց հարազատներին: Ն.Մնացականյանը, դրանից հետո «ի դեպ» նշել է, որ հեռուստաընկերությունը հրավիրել էր ՀՀՇ վարչության անդամներից մեկին հանդես գալ իր եթերում, սակայն մերժում է ստացել: Ապա հաղորդավարը դատապարտել է երեւույթը, «որ քաղաքական ուժի կողմից էլ այն եղած լինի» խոսքերով: «Ի՞նչ հիմքեր ունեք, որ դա քաղաքական ուժ է, այլ ոչ թե մոլագար»,- հարցրեց ՀՀՇ ներկայացուցիչը: Ընդգծվեց նաեւ, որ հեռախոսահամարը, որից հեռախոսազանգ է կատարվել, հայտնի է: Իսկ նոյեմբերի 1-ին «Փակագիծ» թերթը էլ ավելի է խեղաթյուրել եթերում ասվածը, նյութը վերնագրելով` «ՀՀՇ-ն սպառնում է»: Պատասխանող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Կարախանյանը հայտնեց, որ «Շանթ»-ի եթերում հնչած տեղեկատվությունը բարի համբավը, պատիվն ու արժանապատվությունը արատավորող որեւէ էլեմենտ չի պարունակում: Նա նկատեց, որ օրենքը պահանջում է հերքել տեղեկատվությունը, այլ ոչ թե դրա հիման վրա արված վերլուծությունը կամ կարծիքը: «Փակագիծ» թերթի ներկայացուցիչ Էդուարդ Չինարյանը իր հերթին հայտարարեց, որ վերնագիրը «տեղեկատվություն չէ», որ «Շանթ»-ի եթերում ասվածը թերթի նյութում չի խեղաթյուրվել: Գործով վճիռը կհրապարակվի հունվարի 9-ին:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play