«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ ՄԻ ԳՈՐՇ ՏԱՐԱԾՔ Է»,- ԱՍՈՒՄ Է<br /> ԱԶԱՏ ԳԱՍՊԱՐԵԱՆԸ<br />


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ ՄԻ ԳՈՐՇ ՏԱՐԱԾՔ Է»,- ԱՍՈՒՄ Է
ԱԶԱՏ ԳԱՍՊԱՐԵԱՆԸ

  • 17-12-2007 17:30:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում թատրոնը կանգնած է կործանման եզրին. բարձրարուեստ ներկայացումները մեր օրերում պահանջարկ չեն վայելում: Դեկտեմբերի 17-ի ասուլիսում այսպէս բնութագրեցին արդի հայ թատերարվեստի վիճակը դերասաններ Ազատ Գասպարեանը եւ Լալա Մնացականեանը: Ա.Գասպարեանի խօսքերով, «Հայաստանի թատերական աշխարհը մի գորշ տարածք է»: Ըստ նրա, թատրոնը անուշադրութեան է մատնուել պետական այրերի կողմից, որոնք թատրոն չեն յաճախում: Ա.Գասպարեանի կարծիքով, ոլորտում առկայ շատ հարցեր կկանոնակարգվեին թատրոնի մասին օրէնքով, որը, սակայն, այս տարի էլ խորհրդարանը չընդունեց: Ըստ Լ.Մնացականեանի, ներկայիս հանդիսատեսը բացարձակապէս թատրոնով չի հետաքրքրւում եւ իր ամբողջ ուշադրութիւնը սեւեռել է շոուների վրայ: Բնական համարելով, որ Հայաստանում, ինչպէս եւ ամբողջ աշխարհում, շոու-բիզնեսը զարգանում է, դերասանուհին միաժամանակ նշեց, որ ի տարբերութիւն այլ երկրների, Հայաստանում այդ գործընթացին զուգահեռ տուժում է թատրոնը: Լ.Մնացականեանը նշեց, թէեւ ինքն անձամբ բազմիցս մերժել է սերիալներում նկարահանվելու առաջարկները, սակայն մեր օրերում դերասաններնից շատերի համար դժուվար է դիմակայել գայթակղութեանը եւ հրաժարուել ֆինանսապէս ձեռնտու առաջարկներից:
  -   Մշակոյթ