«ՀՈՅՍ ԵՎ ՕԳՆՈՒԹԻՒՆ» ԵՎ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆՆ ԱՅՍՕՐ» ՀԿ-ԵՐԸ<br /> ԱՋԱԿՑՈՒԹԻՒՆ ԵՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԹՐԱՖԻԿԻՆԳԻ 87 ԶՈՀԵՐԻ<br />


«ՀՈՅՍ ԵՎ ՕԳՆՈՒԹԻՒՆ» ԵՎ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆՆ ԱՅՍՕՐ» ՀԿ-ԵՐԸ
ԱՋԱԿՑՈՒԹԻՒՆ ԵՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԹՐԱՖԻԿԻՆԳԻ 87 ԶՈՀԵՐԻ

  • 06-12-2007 19:10:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ-ի հայաստանեան գրասենեակում դեկտեմբերի 6-ին կայացաւ «Հայաստանում թրաֆիկինգի զոհերին ցուցաբերված աջակցութիւնը. հոկտեմբեր 2003 - մարտ 2007» վիճակագրական գրքոյկի շնորհանդէսը: Վերջինում ներկայացուած են Հայաստանում թրաֆիկինգից տուժածների հարցերով զբաղուող եւ նրանց օգնութիւն տրամադրող «Հոյս եւ օգնութիւն» եւ «Ժողովրդավարութիւնն այսօր» հասարակական կազմակերպութիւնների ունեցած տուեալները: Գրքոյկի հրատարակման գործում նշուած կազմակերպություններին աջակցութիւն է ցուցաբերել ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ): Ըստ «Հոյս եւ օգնութիւն» ՀԿ-ի նախագահ Ենոք Շատուորեանի, նշուած ժամանակահատուածում բժշկական, հոգեբանական եւ իրաւաբանական օգնութիւն է տրամադրվել թրաֆիկինգի 87 զոհերի, որոնց մեծամասնութիւնը ազգութեամբ հայ են: Տուժածների 85%-ը թրաֆիկինգի զոհ է դարձել Արաբական Միացեալ Էմիրություններում, Թուրքիայում եւ Ռուսաստանում: Նրանցից 80%-ը ենթարկուել են սեռական, 20%-ը` աշխատանքային շահագործման: Նշուեց նաեւ, որ տուժածների մեծամասնութիւնը 18-24 տարեկան են, իսկ 25%-ը` 25-ից 30 տարեկան:
  -   Հասարակութիւն