«ՀՈՒՅՍ ԵՎ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ» ՀԿ-ԵՐԸ<br /> ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԹՐԱՖԻԿԻՆԳԻ 87 ԶՈՀԵՐԻ<br />


«ՀՈՒՅՍ ԵՎ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ» ՀԿ-ԵՐԸ
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԹՐԱՖԻԿԻՆԳԻ 87 ԶՈՀԵՐԻ

  • 06-12-2007 19:10:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում դեկտեմբերի 6-ին կայացավ «Հայաստանում թրաֆիկինգի զոհերին ցուցաբերված աջակցությունը. հոկտեմբեր 2003 - մարտ 2007» վիճակագրական գրքույկի շնորհանդեսը: Վերջինում ներկայացված են Հայաստանում թրաֆիկինգից տուժածների հարցերով զբաղվող եւ նրանց օգնություն տրամադրող «Հույս եւ օգնություն» եւ «Ժողովրդավարությունն այսօր» հասարակական կազմակերպությունների ունեցած տվյալները: Գրքույկի հրատարակման գործում նշված կազմակերպություններին աջակցություն է ցուցաբերել ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ): Ըստ «Հույս եւ օգնություն» ՀԿ-ի նախագահ Ենոք Շատվորյանի, նշված ժամանակահատվածում բժշկական, հոգեբանական եւ իրավաբանական օգնություն է տրամադրվել թրաֆիկինգի 87 զոհերի, որոնց մեծամասնությունը ազգությամբ հայ են: Տուժածների 85%-ը թրաֆիկինգի զոհ է դարձել Արաբական Միացյալ Էմիրություններում, Թուրքիայում եւ Ռուսաստանում: Նրանցից 80%-ը ենթարկվել են սեռական, 20%-ը` աշխատանքային շահագործման: Նշվեց նաեւ, որ տուժածների մեծամասնությունը 18-24 տարեկան են, իսկ 25%-ը` 25-ից 30 տարեկան:
Նոյյան տապան  -   Հասարակություն