Դաֆինայ Գեռչեւայ. ՄԱԿ-ը Հայաստանում ձգտում է խորացնել ազգային իշխանութիւնների եւ քաղաքացիական հասարակութեան հետ իր արդիւնաւէտ համագործակցութիւնը


Դաֆինայ Գեռչեւայ. ՄԱԿ-ը Հայաստանում ձգտում է խորացնել ազգային իշխանութիւնների եւ քաղաքացիական հասարակութեան հետ իր արդիւնաւէտ համագործակցութիւնը

  • 20-09-2011 14:57:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանում ՄԱկ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինայ Գեռչեւան շնորհաւորական ուղերձ է յղել` Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-րդ տարեդարձի առթիւ, որում ասուած է. «Միաւորուած ազգերի կազմակերպութեան հայաստանեան գրասենեակի անունից ջերմօրէն շնորհաւորում եմ հայ ժողովրդին այս պատմական իրադարձութեան` Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-րդ տարեդարձի առթիւ: Քսան տարի առաջ սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը դրսեւորեց իր նուիրուածութիւնն ազատութեանն ու անկախութեանը` զարգացման եւ կայունութեան ապահովման երաշխիքներին, եւ միացաւ Մակ-ի անկախ պետութիւնների ընտանիքին: Անկախութեան այս երկու տասնամեակների ընթացքում Հայաստանը դիմակայել է մի շարք մարտահրաւէրների: Միեւնոյն ժամանակ էս ուրախ եմ արձանագրել, որ երկիրն էական առաջընթաց է ապրել սոցիալ-տնտեսական զարգացման, կառավարման, շրջակայ միջավայրի պահպանութեան, սոցիալական ծառայութիւնների եւ այլ ոլորտներում: Հանդիսանալով ՄԱԿ-ի անդամ պետութիւն, միջազգային յարաբերութիւններում Հայաստանն իր հաստատակամ դիրքն է գրաւել որպէս վստահելի գործընկեր, որն իր ներդրումն ունի մարդկային համընդհանուր զարգացման մարտահրաւէրներին դիմակայելու գործընթացում եւ, հիմք ընդունելով համաշխարհային լաւագոյն փորձը, իր նպաստն է բերում տարածաշրջանային համագործակցութեանն ու կայունութեանը: Մենք` ՄԱԿ-ի համակարգ կազմող ընտանիքը Հայաստանում, մեր ջանքերն ենք ուղղում աջակցելու ազգային զարգացման առաջնայնութիւններին, մասնաւորապէս ազգային կարողութիւնների շարունակական զարգացմանը: ՄԱԿ-ը Հայաստանում ձգտում է խորացնել ազգային իշխանութիւնների եւ քաղաքացիական հասարակութեան հետ իր արդիւնաւէտ համագործակցութիւնը, ի նպաստ անկախութեան անմիջական շահառուի` հայ ժողովրդի: Մաղթում եմ հայ ժողովրդին խաղաղութիւն, բարեկեցութիւն, առողջութիւն եւ նորանոր յաջողութիւններ ապագայում»:
  -   Մամլո հաղորդագրություն