Դաֆինայ Գեռչեւայ. ՄԱԿ-ը Հայաստանում ձգտում է խորացնել ազգային իշխանութիւնների եւ քաղաքացիական հասարակութեան հետ իր արդիւնաւէտ համագործակցութիւնը
20-09-2011 14:57:45 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հայաստանում ՄԱկ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինայ Գեռչեւան շնորհաւորական ուղերձ է յղել` Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-րդ տարեդարձի առթիւ, որում ասուած է.
«Միաւորուած ազգերի կազմակերպութեան հայաստանեան գրասենեակի անունից ջերմօրէն շնորհաւորում եմ հայ ժողովրդին այս պատմական իրադարձութեան` Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-րդ տարեդարձի առթիւ:
Քսան տարի առաջ սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը դրսեւորեց իր նուիրուածութիւնն ազատութեանն ու անկախութեանը` զարգացման եւ կայունութեան ապահովման երաշխիքներին, եւ միացաւ Մակ-ի անկախ պետութիւնների ընտանիքին:
Անկախութեան այս երկու տասնամեակների ընթացքում Հայաստանը դիմակայել է մի շարք մարտահրաւէրների: Միեւնոյն ժամանակ էս ուրախ եմ արձանագրել, որ երկիրն էական առաջընթաց է ապրել սոցիալ-տնտեսական զարգացման, կառավարման, շրջակայ միջավայրի պահպանութեան, սոցիալական ծառայութիւնների եւ այլ ոլորտներում:
Հանդիսանալով ՄԱԿ-ի անդամ պետութիւն, միջազգային յարաբերութիւններում Հայաստանն իր հաստատակամ դիրքն է գրաւել որպէս վստահելի գործընկեր, որն իր ներդրումն ունի մարդկային համընդհանուր զարգացման մարտահրաւէրներին դիմակայելու գործընթացում եւ, հիմք ընդունելով համաշխարհային լաւագոյն փորձը, իր նպաստն է բերում տարածաշրջանային համագործակցութեանն ու կայունութեանը:
Մենք` ՄԱԿ-ի համակարգ կազմող ընտանիքը Հայաստանում, մեր ջանքերն ենք ուղղում աջակցելու ազգային զարգացման առաջնայնութիւններին, մասնաւորապէս ազգային կարողութիւնների շարունակական զարգացմանը:
ՄԱԿ-ը Հայաստանում ձգտում է խորացնել ազգային իշխանութիւնների եւ քաղաքացիական հասարակութեան հետ իր արդիւնաւէտ համագործակցութիւնը, ի նպաստ անկախութեան անմիջական շահառուի` հայ ժողովրդի:
Մաղթում եմ հայ ժողովրդին խաղաղութիւն, բարեկեցութիւն, առողջութիւն եւ նորանոր յաջողութիւններ ապագայում»: