Հայաստանում սեռական բռնութեան են ենթարկւում հիմնականում 40 տարեկան բարձրագոյն կրթութեամբ կանայք


Հայաստանում սեռական բռնութեան են ենթարկւում հիմնականում 40 տարեկան բարձրագոյն կրթութեամբ կանայք

  • 05-10-2011 13:26:00   | Հայաստան  |  Հասարակութիւն

Հայաստանում առաւել յաճախ սեռական բռնութեան են ենթարկւում 40 տարեկան բարձրագոյն կրթութեամբ կանայք, անկախ ամուսնական կարգավիճակից: Այս մասին “Նոյեան Տապան”-ի թղթակցի հետ զրոյցում տեղեկացրեց ?"Սոցիոմետր" անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրէն Ահարոն Ադիբեկեանը: Սոցիոլոգի փոխանցմամբ, այդ կանայք բարձրանում են իրենց կարիերայի աստիճանով եւ ունեն ձեռք բերածը կորցնելու ահ: "Այս շրջանում կանայք գտնւում են տարիքային ճգնաժամի մէջ, ինչի հետեւանքով էլ նրանց առաւել դիւրին է դրդել անցանկալի կենակցման",- ասացլայ.Ադիբեկեանը: Սեռական հետապնդումների թիրախ, սակայն յաճախ անյաջող փորձի օբյեկտ են հանդիսանում միջամուսնական-ուսանողական համարուող` 18-24 տարեկան կանայք: Սոցիոլոգիական հարցումների արդիւնքների համաձայն, կանայք Հայաստանում սեռական բռնութեան են ենթարկւում հիմնականում ընտանիքում եւ աշխատավայրում` գործընկերների կողմից: Սոցիոլոգի պնդմամբ, բռնութեան դիմող տղամարդկանց մեծամասնութիւնը մեծացել է միակողմանի կամ վատ յարաբերութիւններ ունեցող ընտանիքում: Ըստ Ա. Ադիբեկեանի ուսումնասիրութիւնների` կնոջ նկատմամբ բռնութեան տեսակներից Հհ-ում ամէնից տարածուած է հոգեբանական ճնշումը` իբրեւ անլիարժէք արարածի, ֆիզիկական բռնութիւնը` որպէս պատժի միջոց, այնուհետեւ` սեռական բռնութիւնը: Ըստ ՀՀ քրէական օրէնսգրքի 138 յօդուածի սեռական բռնութիւնը` բռնաբարութիւնը, պատժւում է երեքից վեց տարի ազատազրկմամբ: ք
  -   Հասարակութիւն