Հայաստանում սեռական բռնության են ենթարկվում հիմնականում 40 տարեկան բարձրագույն կրթությամբ կանայք


Հայաստանում սեռական բռնության են ենթարկվում հիմնականում 40 տարեկան բարձրագույն կրթությամբ կանայք

  • 05-10-2011 13:26:00   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանում առավել հաճախ սեռական բռնության են ենթարկվում 40 տարեկան բարձրագույն կրթությամբ կանայք, անկախ ամուսնական կարգավիճակից: Այս մասին “ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ”-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ?"Սոցիոմետր" անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Սոցիոլոգի փոխանցմամբ, այդ կանայք բարձրանում են իրենց կարիերայի աստիճանով եւ ունեն ձեռք բերածը կորցնելու ահ: "Այս շրջանում կանայք գտնվում են տարիքային ճգնաժամի մեջ, ինչի հետեւանքով էլ նրանց առավել դյուրին է դրդել անցանկալի կենակցման",- ասացլԱ.Ադիբեկյանը: Սեռական հետապնդումների թիրախ, սակայն հաճախ անհաջող փորձի օբյեկտ են հանդիսանում միջամուսնական-ուսանողական համարվող` 18-24 տարեկան կանայք: Սոցիոլոգիական հարցումների արդյունքների համաձայն, կանայք Հայաստանում սեռական բռնության են ենթարկվում հիմնականում ընտանիքում եւ աշխատավայրում` գործընկերների կողմից: Սոցիոլոգի պնդմամբ, բռնության դիմող տղամարդկանց մեծամասնությունը մեծացել է միակողմանի կամ վատ հարաբերություններ ունեցող ընտանիքում: Ըստ Ա. Ադիբեկյանի ուսումնասիրությունների` կնոջ նկատմամբ բռնության տեսակներից ՀՀ-ում ամենից տարածված է հոգեբանական ճնշումը` իբրեւ անլիարժեք արարածի, ֆիզիկական բռնությունը` որպես պատժի միջոց, այնուհետեւ` սեռական բռնությունը: Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի սեռական բռնությունը` բռնաբարությունը, պատժվում է երեքից վեց տարի ազատազրկմամբ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play