Վարչապետն Ուսուցչի օրուայ կապակցութեամբ այցելել է Անանիա Շիրակացու անուան ճեմարան եւ նախակրթարան


Վարչապետն Ուսուցչի օրուայ կապակցութեամբ այցելել է Անանիա Շիրակացու անուան ճեմարան եւ նախակրթարան

  • 05-10-2011 23:49:34   | Հայաստան  |  Հասարակութիւն
 Վարչապետ Տիգրան Սարգսեանն այսօր Ուսուցչի օրուայ կապակցութեամբ այցելել է Երեւանի Անանիա Շիրակացու անուան ճեմարան եւ նախակրթարան: Կառավարութեան ղեկավարին է ներկայացուել ուսումնական հաստատութիւնների կրթական գործունէութիւնը եւ առաջիկայ ծրագրերը: Ճեմարանում ուսում էն ստանում 600 աշակերտներ, իսկ նախակրթարանում` 300 երեխաներ: Շնորհաւորելով ներկաներին Ուսուցչի օրուայ կապակացութեամբ` վարչապետը նշել է, որ ուսուցիչը մեր ժողովրդի համար մեր ազգի ողջ պատմութեան ընթացքում զբաղեցրել է առանձնայատուկ տեղ եւ մշտապէս վայելել մեր հանրութեան յարգանքը: «Դայ պատահական չէ, քանի որ մեր ժողովրդի միտումները միշտ ուղղուած էն եղել դէպի ապագան: Մենք մշտապէս լի ենք եղել յոյսերով, որ մեզ յաջողուելու է կառուցել մեր երազած երկիրը, յաջողուելու է ունենալ անկախ պետականութիւն: Մեր այդ յոյսերի իրականացման կարեւորագոյն պատասխանատուութիւնը մշտապէս դրուած է եղել ուսուցիչների վրայ: Ինչպիսի սերունդ որ ուսուցիչները կը դաստիարակեն` այդպիսին էլ լինելու է մեր պետութեան ապագան »: Կառավարութեան ղեկավարի խօսքով` Անանիա Շիրակացու անուան կրթահամալիրն իր ուրոյն տեղն է զբաղեցնում մեր երկրի կրթական համակարգում եւ իր 20 տարուայ պատմութեան ընթացքում կատարած աշխատանքի արդիւնքներով կարողացել է վայելել հանրութեան վստահութիւնը: Տիգրան Սարգսեանը ճեմարանի աշակերտներին եւ ուսուցչական անձնակազմին մաղթել է յետագայ յաջողութիւններ ուսումնական գործընթացում: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, Անանիա Շիրակացու անուան ճեմարանի առաջընթացին նպաստելու համար վարչապետ Տիգրան Սարգսեանը Ճեմարանի տնօրինութեան խորհրդի որոշմամբ պարգեւատրուել է յուշամեդալով: Այն վարչապետին է յանձնել ճեմարանի տնօրէն Աշոտ Ալիխանեանը: 2010 թ. ճեմարանը ճանաչուել է «Մայքրոսոֆթ » համաշխարհային ընկերութեան «Նորարար դպրոցներ » միջազգային ծրագրի աշխարհի ամենաառաջաւոր 56 դպրոցներից մէկը: Ճեմարանի նախակրթարանն առաջինը Հայաստանում 2010թ-ի սեպտոմբերից սկսել է աշխատել միջազգային բակալաւրիատի տարրական կրթութեան կազմակերպման կրթական ծրագրով: Ճեմարանում հայաստանաբնակ սովորողներից բացի ուսում էն ստացել եւ այսօր էլ ստանում էն օտարազգի աշակերտներ` Ամն-ից, Կանադայից, Անգլիայից, Իտալիայից, Մեքսիկայից, Կիպրոսից, Իսրայէլից, Իրանից, Լիբանանից, Աւստրիայից, Լեհաստանից, Հնդկաստանից, Սիրիայից, Շուեյցարիայից, Շուէդիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, եւ այլն:
  -   Հասարակութիւն