Ավտոպատահարից զոհվել է ժամկետային զինծառայող Էդմոն Ալեքսանյանը


Ավտոպատահարից զոհվել է ժամկետային զինծառայող Էդմոն Ալեքսանյանը

  • 18-10-2011 00:11:16   | Հայաստան  |  Հասարակություն

Հոկտեմբերի 16-ին, ժամը 20:00-ի սամաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտոպատահարից տուժած զինծառայողները կիրակի օրվա համար ունեին կարճատեւ արձակման թույլտվություն, սակայն նրանք իրավունք չունեին դուրս գալ Երեւանի կայազորի տարածքից: Պատասխանելով Panorama.am կայքի հարցին, այս մասին նշել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը: «Որպես կանոն, զինվորները կարճատեւ արձակումից առաջ համապատասխան հրահանգավորում են ստանում իրենց ստորաբաժանման ղեկավարության կողմից: Տվյալ դեպքում այդ զինվորները, հետեւելով իրենց ազգականների հորդորներին, իրենց ազգականի ավտոմեքենայով դուրս են եկել Երեւանի կայազորի տարածքից եւ ուղղություն վերցրել դեպի Սեւան, որտեղից այդ նույն մեքենայով վերադառնալիս տեղի է ունեցել ավտոպատահարը»,- ասել է փոխնախարարը: Նա կոչ է արել զինծառայողների ծնողներին եւ ազգականներին զերծ մնալ անհարկի միջամտություններից, որոնց հետեւանքով խախտվում են զինվորական կանոնակարգերը` բոլոր անցանկալի հետեւանքներով: «Տվյալ դեպքում ավտոճանապարհային այս պատահարը չէր լինի, եթե զինծառայողների հարազատները նրանց չմղեին ոչ օրինական գործողությունների»,- հավելել է Վ.Գասպարյանը: Հիշյալ ավտոպատահարից տուժել են զինված ուժերի ժամկետային երեք զինծառայողներ, որոնցից Էդմոն Ալեքսանյանը հիվանդանոցում մահացել է:
Նոյյան տապան  -   Հասարակություն