Մարիա Դոցենկո.«Երիտասարդների համար շատ կարեւոր է ավելին իմանալ ջրային պաշարների եւ դրանց պահպանման մասին» <br /> <br />


Մարիա Դոցենկո.«Երիտասարդների համար շատ կարեւոր է ավելին իմանալ ջրային պաշարների եւ դրանց պահպանման մասին»

  • 01-06-2011 13:13:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Շարադրության եւ այլ ստեղծագործական աշխատանքների մրցույթի հաղթող18 դպրոցականներին հունիսի 1-ին շնորհվեցին մրցանակներ Ջրի համաշխարհային օրվա եւ Ջրի համաշխարհային տասնամյակի 2005-2015 շրջանակներում կազմակերպված միջոցառման ժամանակ: Մրցույթի նպատակն էր կրթել երիտասարդությանը եւ երկարաժամկետ, կայուն ջրային պաշարների կառավարման լավագույն միջոցների ընդունմամբ խթանել ՄԱԿ-ի անդամ երկրների, այդ թվում` Հայաստանի, ջրի եւ դրան կից խնդիրների առնչությամբ միջազգային պարտավորվածությունների կատարմանը մինչեւ 2015թ: Սա նաեւ երիտասարդների ներդրումն է Հազարամյակի զարգացման նպատակների իրագործմանը: Ավելի քան 157 դպրոցական մասնակցեց Արմավիրի, Լոռու եւ Շիրակի մարզերի կրթական հաստատություններում հայտարարված «Ջուրը քաղաքների համար» խորագրով շարադրությունների եւ ստեղծագործական աշխատանքների մրցույթին: Մրցույթը համատեղ կազմակերպել են Մրցույթը համատեղ կազմակերպել են ՄՎՎ Դեկոն ԳմԲհ, ՄՎՎ-Էներջի ԳմԲհ, «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ կազմակերպությունները, Արմավիրի, Լոռվա ու Շիրակի մարզպետարանների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության աջակցությամբ: ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն ասաց. «Երիտասարդների համար շատ կարեւոր է ավելին իմանալ ջրային պաշարների եւ դրանց պահպանման մասին, ինչը նրանց կօգնի նպաստել գեղեցիկ բնության պահպանմանն ուղղված երկրի ջանքերին»: Լոռի, Շիրակ, Նոր Ակունք Ջրմուղ-կոյուղի ընկերության պայմանագրերի բաժնի պետ Գարի Լ. Ստաուտի ողջյունի խոսքին հետեւեցին ՄԱԿ-ի պատմության եւ Հայաստանում ծավալած գործունեության վերաբերյալ ճանաչողական ծրագիրն ու կինոդիտումը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play