ԻՍՐԱՅԵԼ ՀԱԿՈԲԿՈԽՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ<br /> ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ<br />


ԻՍՐԱՅԵԼ ՀԱԿՈԲԿՈԽՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ
ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ

  • 23-09-1999 20:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 21-ին ՀՀ բռնցքամարտի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ Է նշանակվել 1989 թվականի աշխարհի չեմպիոն, «Աշխատանքային հերթափոխ» մարզական ընկերության բռնցքամարտի դպրոցի տնօրեն Իսրայել Հակոբկոխյանը, որն այդ պոստում փոխարինեց Ալեքսանդր Սարգսյանին: Մարզչի փոփոխության պատճառը վերջերս ԱՄՆ-ում կայացած աշխարհի առաջնությունում ՀՀ հավաքականի անհաջող ելույթն էր:
Նոյյան տապան  -   Սպորտ