ԵՀՄՖ-ի նախագահի հայտարարությունը


ԵՀՄՖ-ի նախագահի հայտարարությունը

  • 29-11-2011 13:24:38   | Սլովակիա  |  Մամլո հաղորդագրություն
Ի պատասխան Սլովակիայի Գերագույն Դատարանի նախագահ, նախկին Արդարադատության նախարար եւ փոխվարչապետ Շտեֆան Հարաբինի կողմից ներկայացված տեղեկատվության, որը նա կատարել էր Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ, այն մասին, որ նրա կողմից կատարվել է մարդկության դեմ գործած ոճիրները եւ այդ թվում ամենակարեւորը` ցեղասպանությունը դատապարտող օրենքի թարմացում, որի հետեւանքով նոր օրենքը մինչեւ 5 տարի ազատազրկում է նախատեսում ցեղասպանություն մերժողների նկատմամբ, ադրբեջանական ԶԼՄ-ները /<>, <>, <> եւ այլն/ տարածել են զարմանալիորեն ստահոդ հայտարարություն, որ Սլովակիայում ոչ միայն այդպիսի օրենք չի գործում, այլ այն երբեւիցե Ազգային Խորհուրդ չի ներկայացվել: Ադրբեջանական մամուլը պարոն Շտեֆան Հարաբինի եւ պարոն Աշոտ Գրիգորյանի հայտարարությունը ներկայացրել է <>-ի, եւ <<nouvelles d'arménie="">>-ի հայտնի միջազգային ԶԼՄ-ների վրա հղում կատարելով: Պարոն Հարաբինն, ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարության խնդրանքով, տրամադրեց մեզ այն հիմքերը, որի հիման վրա նա կատարել էր իր հայտարարությունները. 1.Սլովակիայի Ազգային Խորհուրդի կողմից ընդունված թիվ 1341 որոշումը, ըստ որի <<Սլովակիայի Ազգային Խորհուրդն ընդունում է 1915թ-ի Հայոց ցեղասպանությունը որպես ոճիր ընդդեմ համայն մարդկությանը>>, եւ 2.այդ ոճիրը քրեականացնող Սլովակիայի 300/2005 Քրեկան Օրենսգրքի 257/2009 նորացված տարբերակը, ըստ որի մանրամասնորեն տեսակավորվում են պատիժները ցեղասպանությունը մերժող հանցագործների նկատմամբ: Պարոն Հարաբինն անկեղծ զարմանք ապրեց, երբ իմացավ, որ այդ տգետ հերքումը տարածվել է ադրբեջանցիների կողմից: <<Այն, որ թուրքերը լռում են, շատ պարզ է եւ հասկանալի>>,- նշել է պարոն Հարաբինը` տալով բացատրություն, որ <<թուրքերն արեցին ամեն ինչ օրենքի նախագծի պատրաստման ժամանակ ինձ հետ հանդիպելու եւ նախատեսվող պատիժները մեղմացնելու նպատակով, սակայն ապարդյուն: Եվ այդ պատճառով դադարեցրեցին իրենց գործունեությունն այս հարցի շուրջ>>: Պարոն Հարաբինը չի կարողանում հասկանալ, թե <<ինչ կապ ունեն ադրբեջանցիներն այդ խնդրի հետ եւ ինչու են այդպիսի ցածր մակարդակի վրա ապատեղեկատվություն տարածում իրենց երկրի բնակիչների համար>>: ԵՀՄՖ-ի նախագահ պարոն Աշոտ Գրիգորյանը հայտարարում է, որ այս ստահոդ ապատեղեկատվության ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական ԱԳՆ-ի ղեկավարության վրա, քանի որ ըստ մեր պարզաբանման արդյունքների ադրբեջանական ԶԼՄ-ին այդ կեղծ տեղեկատվությունը ներկայացրել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը: ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն 29.11.2011թ.
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն