Կմեկնարկի ՀՀ Իտալիայի դեսպանության և Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի համատեղ ծրագիրը


Կմեկնարկի ՀՀ Իտալիայի դեսպանության և Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի համատեղ ծրագիրը

  • 29-11-2011 16:09:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Երեւանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանում գործող արտաուսումնական խմբերի թիվն ավելացավ եւս մեկով: Այսուհետեւ ճեմարանակաները ֆակուլտատիվ դասընթացների միջոցով կուսումնասիրեն իտալերեն լեզուն: Դա Շիրակացու ճեմարանի եւ Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպանության համատեղ ծրագիրն է: Ուսուցումը լինելու է անվճար: Այնպես,որ ճեմարանականները հնարավորություն կունենան ուսումնասիրելու եւս մեկ օտար`Դանթեի , Պետրարկայի, Բոկկաչոյի լեզուն: Ուսումնական ծրագրի համաձայն ճեմարանի աշակերտները սովորում են 2 օտար լեզու` անգլերեն եւ ռուսերեն: Սկսած 2006թվ-ից ավելացել է նաեւ ֆրանսերենը, որն ընդգրկված է արտաուսումնական ուսուցման ծրագրի մեջ: Անանիա Շիրակացու անվան ճեմարանում գործում է 12 ֆակուլտատիվ խմբակ` ինտելեկտուալ ակումբ, պարի ստուդիա, թատերական ստուդիա, կերպարվեստի եւ հագուստի մոդելավորման խմբակ, պատանի ֆիզիկոսի, պատանի լրագրողի, պատանի բնապահպանների խմբակներ եւ այլն: Ճեմարանի թատերական ստուդիան, որը գործում է ճեմարանի հիմնադրման տարվանից, հասել է նշանակալից հաջողությունների: Թատերախումբը դպրոցական թատերախմբերի <<Նռան հատիկ>> միջազգային փառատոնի մշտական մասնակիցն է, իսկ 2009 թվականին Չեխիայի Լիդիցե քաղաքում անցկացվող << Կանաչ մոլորակ>> միջազգային փառատոնում արժանացել է դափնեկրի կոչման: Միջազգային մրցույթներում ավանդաբար դափնիներ են շահում նաեւ Շիրակացու ճեմարանի պատանի բնապահպանները: Նրանցից ետ չեն մնում նաեւ պատանի ֆիզիկոսները, որոնց համար ամենատարբեր մակարդակի օլիմպիադաներում հաղթելը , կարծես, սովորական երեւույթ է դարձել: Այսօր ճեմարանում գործող արտաուսումնական խմբերում եւ ստուդիաներում ընդգրկված է 345 ճեմարանականներ, այդ թվում 206-ը կրտսեր դպրոցի սաներ, 71-ը միջին եւ 68-ը ավագ: Այսուհետեւ նրանց թիվը կավելանա եւս 75-ով: Իտալերեն լեզվի դասընթացները կանցկացնի հանրապետության լավագույն մասնագետներից մեկը` Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս Մարիամ Բաղդասարյանը, որը վերապատրաստվել է Իտալիայում, Վենետիկի համալսարաններից մեկում: Դասընթացների սկիզբը կկայանա 2011 թվականի նոյեմբեր 30-ին ժամը 1500-ին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն