Մեկնարկում է «ՊրոԿրեդիտ Բանկ.-ի Երիտասարդ բանկիրների ծրագիրը<br />


Մեկնարկում է «ՊրոԿրեդիտ Բանկ.-ի Երիտասարդ բանկիրների ծրագիրը

  • 27-05-2011 12:28:44   | Հայաստան  |  Տնտեսություն
ՊրոԿրեդիտ Բանկը հայտարարում է ,Երիտասարդ Բանկիրների ծրագրիե մեկնարկը: Վեց ամիս տեւողությամբ այս բացառիկ ծրագրի շրջանակներում մրցութային կարգով ընտրված խոստումնալից երիտասարդներին կընձեռվի բանկային համակարգին վերաբերող անհրաժեշտ հիմնարար տեսական գիտելիքներ, գործնական հմտություններ ձեռք բերելու եւ ՊրոԿրեդիտ Բանկում հեռանկարային աշխատանքի առաջարկ ստանալու հնարավորություն: ,ՊրոԿրեդիտ Բանկի Երիտասարդ Բանկիրների ծրագիրըե նախատեսված է 21-25 տարեկան, ՀՀ ԲՈՒՀ-երի ավարտական կուրսերում սովորողների եւ շրջանավարտների համար` անկախ աշխատանքային փորձի առկայությունից: 20-25 մասնակիցները կընտրվեն բանկի գործող կադրերի համալրման մրցութային կարգով եւ ծրագրի ողջ ընթացքում կվարձատրվեն: Ծրագրի շրջանակներում մասնակիցներին կտրվեն հիմնարար գիտելիքներ բանկային ոլորտում, բիզնես միջավայրում ինքնադրսեւորման համար անհրաժեշտ հմտություններ եւ ստացված գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն` Բանկի Երեւանում գտնվող մասնաճյուղերում եւ Գլխամասի տարբեր բաժիններում: Հաշվի առնելով մասնակիցների հետաքրքրությունների շրջանակն ու հմտությունները, ինչպես նաեւ ծրագրի ողջ ընթացքում նրանց կատարողականը, լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցներին կառաջարկվի աշխատանք Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկում: Բանկի գործադիր տնօրեն Բերտոլտ Հերցֆելդը ծրագրի մեկնարկի առիթով նշել է. ,Երիտասարդ Բանկիրների ծրագիրը ՊրոԿրեդիտ Խմբում հաջողված նախաձեռնություն է. Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրներում այն արդեն իսկ գործում է` ապահովելով գոհացուցիչ արդյունքներ թե՛ Բանկի, եւ թե՛ երիտասարդ մասնագետների համար, որոնք իրենց կարիերան սկսում են կայուն հիմքեր ունեցող կազմակերպությունում: Համոզված եմ, որ Հայաստանում նույնպես ծրագիրը մեծ արձագանք կունենա, քանի որ իր շարունակական ներդրումն է ունենալու աշխատանքի շուկայի բարելավման գործումե:
Նոյյան տապան  -   Տնտեսություն