Սեւանա լճում հանգիստ նախընտրողները հնարավորություն կունենան օգտվել Սեւան-Քանաքեռ-Շորժա էլեկտրագնացքի ծառայություններից


Սեւանա լճում հանգիստ նախընտրողները հնարավորություն կունենան օգտվել Սեւան-Քանաքեռ-Շորժա էլեկտրագնացքի ծառայություններից

  • 22-06-2011 16:51:07   | Հայաստան  |  Տնտեսություն
Սեւանա լճում հանգիստ նախընտրողները հուլիսի 2-ից հնարավորություն կունենան օգտվել Սեւան-Քանաքեռ-Շորժա (Ծովագյուղ) էլեկտրագնացքի ծառայություններից: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը շաբաթվա աշխատանքային օրերին (բացի չորեքշաբթի օրերից) ուղեւորվելու է մինչեւ Ծովագյուղ կայարան, իսկ շաբաթ եւ կիրակի օրերին` մինչեւ Շորժա: Մինչեւ Ծովագյուղ գնացքը Սեւան կայարանից մեկնելու է 6:00-ին, ժամանում Քանաքեռ կայարան` 8:03: Երեւանի Քանաքեռ կայարանից գնացքը մեկնելու է ժամը 8:30 եւ հասնելու է Ծովագյուղ ժամը 10:46: Ծովագյուղից գնացքը ուղեւորվելու է Երեւան ժամը 17:55, հասնելով Քանաքեռ կայարան ժամը 20:27, իսկ Սեւան կայարան` 22:37: Սեւան-Քանաքեռ-Շորժա գնացքը մեկնելու է Սեւան կայարանից շաբաթ եւ կիրակի օրերին` 6:00-ին, ժամանելով Քանաքեռ կայարան ժամը 8:03 եւ հասնելով Շորժա ժամը 11:40: Շորժա կայարանից գնացքը ուղեւորվելու է Քանաքեռ ժամը 17:00, հասնելով Երեւան ժամը 20:27, իսկ Սեւան` 22:37-ին: ՀԿԵ-ն մինչեւ Շորժա էլեկտրագնացքը նշանակում է ամեն ամառ, ստեղծելով հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ եւ թեթեւացնելով դեպի Սեւանա լիճ տանող ճանապարհները:
Նոյյան տապան  -   Տնտեսություն