Արտերկրի մասնագետները բարձր են գնահատել ԱՐՄԵՆԱԼ-ի գործունեությունը<br />


Արտերկրի մասնագետները բարձր են գնահատել ԱՐՄԵՆԱԼ-ի գործունեությունը

  • 14-03-2011 15:53:41   | Հայաստան  |  Տնտեսություն
Երեւան, 14 մարտի 2011թ. - Երեւանի փայլաթիթեղագլանաման ԱՐՄԵՆԱԼ գործարան, որը մտնում է աշխարհում ալյումին եւ կավահող խոշորագույն արտադրող UC RUSAL կազմի մեջ, այցելեց ԱՄՆ-ից եւ Բելգիայից գիտնականների, գործարարների եւ պետական ծառայողների մեծ խումբ: Հյուրերը մասնակցում էին հայկական “Այլընտրանք” հետազոտական կենտրոնի միջոցառումներին: Հայաստան նրանց ժամանման նպատակն էր ծանոթացումը բիզնես մթնոլորտին եւ ներդրումային հնարավորություններին, ինչպես նաեւ այն խնդիրներին, որոնք բնորոշ են անցումային տնտեսությամբ երկրներին: «Այլընտրանք» կենտրոնի հիմնադիր` Հարավային Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ, օտարերկրյա հյուրերի հետքրքրությունը ԱՐՄԵՆԱԼ-ի հանդեպ, կապված է ձեռնարկության բարձր համբավի հետ, որտեղ հայ-ռուսական ամենահաջող ծրագրերից մեկն է իրագործվել: «Մեզ վրա մեծ տպավորություն գործեցին արդիական հզոր սարքավորումները, անձնակազմի գործուն աշխատանքը եւ գործարանի մաքրությունը: Ես ծանոթ եմ ՌՈՒՍԱԼ-ի որոշ ղեկավարների հետ: Դա հսկայական եւ ֆանտաստիկ ընկերություն է, որը կատարել է արդյունավետ ներդրումներ ԱՐՄԵՆԱԼ-ում», - ասաց Անտվերպենի (Բելգիա) համալսարանի միջազգային ծրագրերի համակարգող, պրոֆեսոր Լիլիան Վան Հոոֆը (Liliane Van Hoof): Հյուրերը հատկապես բարձր գնահատեցին ԱՐՄԵՆԱԼ-ի արտադրած բարակ փայլաթիթեղը։
Նոյյան տապան  -   Տնտեսություն