Քննարկվել են Արցախի հեռահաղորդակցության ոլորտի զարգացման հարցերը
03-03-2011 21:08:00 | Հայաստան | Քաղաքական
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված հեռահաղորդակցության ոլորտի զարգացման հարցերին:
Հատուկ ուշադրություն է դարձվել Արցախի հանրային հեռուստատեսության հաղորդումների հեռարձակման տարածքի ընդլայնմանը, այդ թվում` Սփյուռքում:
Երկրի ղեկավարը նշել է, որ այդ գործընթացն ունի ռազմավարական նշանակություն հանրապետության համար, քանի որ նպաստում է եւ արտերկրում Արցախի ճանաչելության գործընթացին, եւ ներհայկական կապերի ամրապնդմանը:
Բակո Սահակյանը ողջունել է այս գործընթացին սատարելու Սփյուռքի հայրենակիցների պատրաստակամությունը` այն համարելով նախաձեռնության հաջող ընթացքի կարեւոր գրավականներից մեկը:
Խորհրդակցությանը մասնակցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ