Քննարկուել էն Արցախի հեռահաղորդակցութեան ոլորտի զարգացման հարցերը


Քննարկուել էն Արցախի հեռահաղորդակցութեան ոլորտի զարգացման հարցերը

  • 03-03-2011 21:08:00   | Հայաստան  |  Քաղաքական
Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանը մարտի 3-ին հրաւիրել է աշխատանքային խորհրդակցութիւն` նուիրուած հեռահաղորդակցութեան ոլորտի զարգացման հարցերին: Յատուկ ուշադրութիւն է դարձուել Արցախի հանրային հեռուստատեսութեան հաղորդումների հեռարձակման տարածքի ընդլայնմանը, այդ թւում` Սփիւռքում: Երկրի ղեկավարը նշել է, որ այդ գործընթացն ունի ռազմավարական նշանակութիւն հանրապետութեան համար, քանի որ նպաստում է եւ արտերկրում Արցախի ճանաչելութեան գործընթացին, եւ ներհայկական կապերի ամրապնդմանը: Բակոյ Սահակեանը ողջունել է այս գործընթացին սատարելու Սփիւռքի հայրենակիցների պատրաստակամութիւնը` այն համարելով նախաձեռնութեան յաջող ընթացքի կարեւոր գրաւականներից մէկը: Խորհրդակցութեանը մասնակցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսեանը, պաշտօնատար այլ անձինք: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՈՒՈՒԹԵԱՆ ԳԼԽԱՒՈՐ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ
  -   Քաղաքական