Քննարկվել են Արցախի հեռահաղորդակցության ոլորտի զարգացման հարցերը


Քննարկվել են Արցախի հեռահաղորդակցության ոլորտի զարգացման հարցերը

  • 03-03-2011 21:08:00   | Հայաստան  |  Քաղաքական
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված հեռահաղորդակցության ոլորտի զարգացման հարցերին: Հատուկ ուշադրություն է դարձվել Արցախի հանրային հեռուստատեսության հաղորդումների հեռարձակման տարածքի ընդլայնմանը, այդ թվում` Սփյուռքում: Երկրի ղեկավարը նշել է, որ այդ գործընթացն ունի ռազմավարական նշանակություն հանրապետության համար, քանի որ նպաստում է եւ արտերկրում Արցախի ճանաչելության գործընթացին, եւ ներհայկական կապերի ամրապնդմանը: Բակո Սահակյանը ողջունել է այս գործընթացին սատարելու Սփյուռքի հայրենակիցների պատրաստակամությունը` այն համարելով նախաձեռնության հաջող ընթացքի կարեւոր գրավականներից մեկը: Խորհրդակցությանը մասնակցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play