Հարութ Սասունյան. Երեք հարց. Թուրքիայի դեսպանը չցանկացավ պատասխանել ...


Հարութ Սասունյան. Երեք հարց. Թուրքիայի դեսպանը չցանկացավ պատասխանել ...

  • 23-02-2011 12:18:20   | ԱՄՆ  |  Վերլուծություն
Փետրվարի 16-ին Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հանրային դիվանագիտության կենտրոնում ելույթ ունեցավ Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանը` ,Հանրային դիվանագիտություն. թուրքական փորձըե թեմայով: Թուրքիայի դեսպանն իր պաշտոնը Վաշինգտոնում ստանձնել է անցյալ տարվա փետրվարին, սակայն իր ժամանումից շատ չանցած հետ է կանչվել Անկարայի կողմից, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձեւ էր ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Դեսպան Թանը անծանոթ մարդ չէ Վաշինգտոնում, որտեղ 1991-1995 թվականներին նա զբաղեցրել է դեսպանատան խորհրդականի, իսկ 1997-2001 թվականներին` առաջին խորհրդականի պաշտոնները: Իր դիվանագիտական երկարատեւ գործունեության ընթացքում նա եղել է Թուրքիայի դեսպանը Իսրայելում, Թուրքիայի դեսպանատան երկրորդ քարտուղարը Ռուսաստանում եւ Արտգործնախարարության փոխնախարարի տեղակալը Անկարայում: Այս ամիս, Լոս Անջելես կատարած իր առաջին այցի ժամանակ փորձառու դեսպանին հաջողվել էր հանդիպել քաղաքապետ Անտոնիո Վիլարայգոսային, ելույթ ունենալ Միջազգային հարաբերությունների խորհրդում, հանդիպումներ ունենալ Ամերիկայի հրեական հանձնաժողովի, թուրքական համայնքի ղեկավարների եւ ,Լոս Անջելես թայմսե թերթի խմբագրական խորհրդի հետ:  Նախքան նրա ժամանումը, Հարավային Կալիֆորնիայի թուրք ամերիկացիների ասոցիացիան ծանուցում էր զետեղել իր համացանցային կայքէջում` կոչ անելով տեղի թուրքերին մասնակցել դեսպանի հրապարակային ելույթին եւ ,ակնառու աջակցություն ցուցաբերել ... մանավանդ, սովորաբար սպասվող վարկաբեկող անհատների առկայության պայմաններումե: Դիմագրավելով ,վարկաբեկողիե պիտակավորում ստանալու վտանգը, որոշեցի ներկա լինել Թուրքիայի դեսպանի բանախոսությանը, որը բախտի քմահաճույքով տեղի ունեցավ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի ,Ronald Tutor Campusե կենտրոնում, որը կրում է Ցեղասպանություն վերապրած Al Tutor-ի (Վարժապետյանի) բարերար որդու անունը: Ես անցա Միացյալ Նահանգների գաղտնի ծառայության բազմաթիվ գործակալների, համալսարանի անվտանգության աշխատակիցների եւ թուրք թիկնապահների շարքերի արանքով, որոնք, ակնհայտորեն գերազանցում էին միջոցառման մասնակիցներին: Ինձ զարմացրեց, որ ներկա էին միայն մի բուռ հայեր ու թուրքեր, որոնք հիմնականում համալսարանի ուսանողներն ու դասախոսներն էին: Դեսպան Թանը, մոտ կես ժամ, վարժ անգլերենով լավագույն լույսի ներքո ներկայացրեց իր երկիրը: Քանի որ նա չէր անդրադարձել հայկական հարցերին, ուստի ես որոշեցի բարձրացնել հետեւյալ փոխկապակցված հարցերը. Վերջերս, Թուրքիայի կառավարությունը վերանորոգեց մի քանի հայկական եկեղեցիներ: Ցեղասպանությունից առաջ ամբողջ Թուրքիայում հազարավոր հայկական եկեղեցիներ եւ վանքեր կային, որոնց մեծ մասը վերածվել է մզկիթների, պահեստների եւ ախոռների, իսկ շատերը ոչնչացվել են: Արդյո՞ք ժամանակը չէ, որ Թուրքիայի կառավարությունն այդ հայկական եկեղեցիները վերադարձնի Պոլսո Հայոց Պատրիարքարանին: Միաժամանակ, երբ հայերը տեղահանվեցին եւ սպանվեցին, նրանք թողեցին իրենց տները, կալվածքները եւ անձնական գույքը: Արդյո՞ք ժամանակը չէ, որ Թուրքիայի կառավարությունը իսկական հայ տերերի ժառանգներին վերադարձնի նրանց ունեցվածքը: Եվ վերջապես, Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ նախագահ Օբաման անցյալ տարվա Ապրիլի 24-ի իր ուղերձում հայտարարեց. ,95 տարի առաջ, 1,5 միլիոն հայեր բնաջնջվեցին կամ մահարշավի դատապարտվեցին Օսմանյան կայսրության վերջին օրերինե: Եթե ասեք, թե դա ճիշտ չէ, արդյո՞ք դուք ստախոս չե՞ք անվանում Միացյալ Նահանգների նախագահին: Ահա դեսպան Թանի պատասխանը. ,Պետք է վերջ դնել այս ատելությանը: Եվ դա պետք է անել հնարավորինս շուտ: Այդ պատճառով մենք փորձում ենք ձեռք մեկնել մեր հայ ընկերներին եւ ստորագրել ենք [Հայաստան-Թուրքիա] Արձանագրությունները: Այս Արձանագրություններում մեր մտցրած առաջարկություններից մեկում, մենք ցանկանում ենք, որ պատմական հարցերը ուսումնասիրող անկախ հանձնաժողովում ներկայացուցիչներ ընդգրկվեն աշխարհի տարբեր երկրներից` Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից եւ ձեր հայեցողությամբ` ցանկացած այլ երկրից: Նրանք կուսումնասիրեն այդ ենթադրությունները, եւ մենք, բոլորս միասին կտեսնենք որոշումը: Սակայն պատմությունը չի կարելի օրենսդրությամբ սահմանել: Չի կարելի նման ձեւով պատմությունը դատել: Ուստի, ես կարծում եմ, որ այն շատ վատ զգացումներ է առաջացնում մեր հասարակություններում: Հայերը պատմականորեն մեծ ներդրում են ունեցել մեր սոցիալական կյանքում: Հետեւաբար, մենք պետք է շարունակենք նման հանձնառությունները, սակայն պետք է դադարեցնել այս ատելությունըե:   Ես քաղաքավարությամբ հիշեցրի դեսպան Թանին, որ նա չպատասխանեց իմ հարցերից եւ ոչ մեկին, որին ի պատասխան, նա ասաց. ,Դա է իմ պատասխանըե: Հավանաբար, նա պատրաստ չէր դիմակայել նման քաղաքական նուրբ հարցերի: Խույս տալով իմ հարցերից, նա բացասական ազդեցություն թողեց լսարանի վրա, չնայած նրա ունեցած բարձր դիվանագետի որակավորմանը: Ծրագրի ավարտին, լսարանից դուրս գալիս, դեսպան Թանը մոտեցավ ինձ եւ ձեռքս սեղմելով, շնորհակալություն հայտնեց հարցերիս համար: Ես ասացի, որ նրա գնահատականը ճիշտ չէր, քանի որ Հայկական հարցը ոչ մի կապ չունի ,ատելությանե հետ: Նաեւ բացատրեցի, որ Թուրքիան ահավոր ոճիր է գործել ընդդեմ հայ ժողովրդի, եւ հայերը ,ատելությամբե կուրացած չեն, այլ պարզապես ,արդարությունե են պահանջում: Դեսպանը շրջվեց եւ խորհրդավոր ժպիտը դեմքին հեռացավ:  Չնայած դեսպան Թանը խուսափեց պատասխանել իմ հարցերին, սակայն մեր մտքերի հրապարակային փոխանակումը բարենպաստ ազդեցություն ունեցավ` համալսարանի լսարանին, դեսպանին եւ նրա շրջապատին բացահայտելով հայ ժողովրդի արդար պահանջը Թուրքիայից` իր գործած ոճիրի համար: Իրոք, անհրաժեշտ է ցանկացած առիթով թուրք պաշտոնյաներին հակազդել, որպեսզի ո'չ նրանք, եւ ո'չ էլ նրանց լսարանը չկարողանան անտեսել կամ մոռանալ հայկական պահանջները: ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ ,Կալիֆորնիա կուրիերե թերթի հրատարակիչ եւ խմբագիր Թարգմ.` Ռ.Ավագյանի
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play