Բակո Սահակյանը կարեւորել է Քաշաթաղի շրջանի սոցիալ-տնտեսական զարգացումը


Բակո Սահակյանը կարեւորել է Քաշաթաղի շրջանի սոցիալ-տնտեսական զարգացումը

  • 06-11-2010 19:29:09   | Հայաստան  |  Տնտեսություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված նոյեմբերի 4-ին Քաշաթաղի շրջանի հյուսիսային հատված կատարած այցելության արդյունքների ամփոփմանը: Երկրի ղեկավարը կարեւորել է շրջանի սոցիալ-տնտեսական զարգացումը` առաջնահերթ համարելով էլեկտրականության, ճանապարհաշինության, կապի եւ հեռահաղորդակցության, ինչպես նաեւ ջրամատակարարման հետ կապված հարցերը: Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` հնարավորինս կարճ ժամկետում այս ոլորտներում առկա բացերը շտկելու ուղղությամբ: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից, խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նոյյան տապան  -   Տնտեսություն