ԵԱՀԿ-ն աջակցում է Հայաստանի զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության բարձրացմանը


ԵԱՀԿ-ն աջակցում է Հայաստանի զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության բարձրացմանը

  • 29-10-2010 14:22:08   | Հայաստան  |  Իրավունք
Հոկտեմբերի 28-ին Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում հանրությանը ներկայացվեց ԵԱՀԿ աջակցությամբ իրականացված` ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ ուսումնասիրությունը: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հովանավորությամբ եւ Հայաստանի Օմբուդսմենի գրասենյակի օժանդակությամբ` «Հանդուրժողականության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացված հետազոտության նպատակն է դիտարկել է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության իրավական, սոցիալական եւ հոգեբանական գործոնները: «Օժանդակելով սույն նախաձեռնությանը` ԵԱՀԿ-ն նպատակ ունի խթանել զինված ուժերի քաղաքացիական ժողովրդավարական վերահսկողությունը: Մարդու իրավունքների պաշտպանությունը բանակում կարեւոր է` երաշխավորելու հանրային վստահությունը եւ բարձրացնելու զինված ուժերի վստահելիությունը եւ արդյունավետությունը», - ասաց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ռազմա-քաղաքական ծրագրերի պատասխանատու Գժեգոշ Միխալսկին: Ուսումնաիրության արդյունքները հիմնվում են զինված ուժերի անձնակազմի իրավագիտակցության, առաջնորդելու եւ ծառայելու հոգեբանական պատրաստվածության, ինչպես նաեւ անձնակազմի հարաբերությունների վրա ներգործող սոցիալական գործոնների գնահատման վրա, որն իրականացվել է հարցազրույցների եւ քննարկումների միջոցով: Զեկույցում ներկայացվում են առաջարկներ` անդրադառնալու զինված ուժերում իրավական եւ հոգեբանական մարտահրավերներին, երաշխավորելու մարդու իրավունքների պաշտպանությունը կարգապահական պատժամիջոցների կիրառման ժամանակ` ինչպես նաեւ իրավական կենտրոններ ներդնելու միջոցով: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հավելեց. «Զինված ուժերի իրավունքներին անդրադարձող այս նախաձեռնությունը բացառիկ փորձ է, որ հնարավոր դարձավ քաղաքացիական հասարակության, պաշտպանության սեկտորի, Օմբուդսմենի եւ միջազգային կազմակերպությունների համագործակցության շնորհիվ այն ոլորտում, ուր առկա է հետագա համագործակցության մեծ հեռանկար: Մենք առանձնակի կարեւորում ենք այս նախաձեռնությունը եւ ակնկալում շարունակել համագործակցությունը այս ձեւաչափով` խրախուսելու իրավա-կիրառական բարեփոխումներ` հօգուտ զինված ուժերի եւ հանրության լայն շրջանակների»: Օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչները ուղեկցել են դիտորդներին զորամասեր եւ աջակցություն տրամադրել` ուսումնասիրելու մարդու իրավունքների հետ կապված խնդիրները: ԵԱՀԿ գրասենյակը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համաձայնագրի շրջանակներում գործակցում է` տրամադրելու փորձագիտական աջակցություն` հետամուտ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունը խթանման:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play