Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի մահվան կապակցությամբ՝ արվեստագետի ընտանիքին


Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի մահվան կապակցությամբ՝ արվեստագետի ընտանիքին

  • 28-03-2012 19:08:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 28-ին ցավակցական հեռագիր է հղել անվանի կոմպոզիտոր, պետական մրցանակների դափնեկիր Ալեքսանդր Հարությունյանի մահվան կապակցությամբ: Վաստակաշատ արվեստագետի ընտանիքին, հարազատներին եւ նրա արվեստի երկրպագուներին ուղղված Նախագահի ցավակցական հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա հայ մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի մահվան մասին: Ալեքսանդր Հարությունյանը պատկանում է այն սերնդին, որը նոր դարաշրջան բացեց հայ երաժշտության պատմության մեջ, եւ ինքն էլ այդ սերնդի ամենաինքնատիպ եւ ականավոր ներկայացուցիչներից էր: Նա թողել է մեծ ու փառահեղ ժառանգություն, որ մեր ազգային երաժշտական արվեստի անբաժանելի մասն է եւ հարստությունը»:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն