Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոյայի հետ


Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոյայի հետ

  • 04-04-2012 17:22:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ապրիլի 4-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոյայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա ընտրություններին եւ մասնավորապես նրանց օրինականության ապահովմանն առնչվող հարցեր: Շեշտվել է նաեւ միջազգային դիտորդական առաքելությունների դերակատարության կարեւորությունը: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Ֆինլանդիայի դեսպան Պետրի Սալոն եւ Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն