Կառավարությունում կայացել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի» նիստ


Կառավարությունում կայացել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի» նիստ

  • 10-04-2012 12:38:07   | Հայաստան  |  Տնտեսություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի եւ քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը քննարկել եւ հաստատել է ծրագրի կառավարման խորհրդատուի ընտրության ընդհանուր գնահատման արդյունքները, որոնց հիման վրա հանձնարարվել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ԾԻԿ» ՊՈԱԿ-ին`բելգիական Safege եւ իսպանական Eptisa ընկերությունների համատեղ ձեռնարկությանը հրավիրել պայմանագրային բանակցությունների: Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, խորհուրդը հաստատել է նաեւ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 2012 թ.-ի առաջին եւ երկրորդ տրանշերի ամփոփ նախահաշիվները եւ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի 2012 թ.-ի պահպանման ծախսերի նախահաշիվը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play