Սպանությունը բացահայտվեց «թարմ» հետքերով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Սպանությունը բացահայտվեց «թարմ» հետքերով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 31-05-2012 13:06:09   | Սյունիքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն


 Մայիսի 30-ին ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ իր բնակարանում հայտնաբերվել է 1927 թ. ծնված Հրանտ Ծատուրյանի դիակը: Ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ծատուրյանին ծեծելով եւ խոշտանգելով սպանել է Որոտան գյուղի բնակիչ, նախկինում 3 անգամ դատապարտված, 1983 թ. ծնված Կարեն Նավասարդյանը: Ոստիկանության ՔՀԳ եւ Սյունիքի մարզային վարչությունների ու Կապանի բաժնի աշխատակիցների համատեղ ջանքերով, սպանությունից ժամեր անց, Կարեն Նավասարդյանը հայտնաբերվեց Երեւանում եւ բերման ենթարկվեց ոստիկանություն:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն