26-06-2012 16:46:46 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հունիսի 10-ին, «Օջախ» ռեստորանում տեղի ունեցավ ՀՀ նախագահի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի որդու հարսանիքը «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի թոռնուհու՝ Հասմիկ Հայրապետյանի հետ: Հարսանիքին ներկա է գտնվել իշխանական ողջ էլիտան, գրեթե բոլոր նախարարներն իրենց տիկնանց հետ: Մոտ 800 հյուր: Հյուրերը շարվել են՝ ինչպես կառավարության նիստի ժամանակ: Պատվավոր տեղում եղել է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, որն ադամանդե զարդ է նվիրել հարսնացուին, աստղաբաշխական գնի: Շրջանառվող լուրերի համաձայն, նվերների մեջ եղել են Մարտիրոս Սարյանի եւ այլ գեղանկարիչների կտավներից: Ամենաթանկարժեք նվերները Ֆլեշի Բարսեղն ու վարչապետն են ընծայել: Փայլակ Հայրապետյանը վերջին մակնիշի «ԲՄՎ»-ի բանալի է հանձնել նորապսակներին:
ՀԵՂԻՆԱԿ՝ ՀՐԱՊԱՐԱԿ