Աստղաբաշխական գնի նվերներ՝ Սաշիկ Սարգսյանի որդու հարսանիքին


Աստղաբաշխական գնի նվերներ՝ Սաշիկ Սարգսյանի որդու հարսանիքին

  • 26-06-2012 16:46:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հունիսի 10-ին, «Օջախ» ռեստորանում տեղի ունեցավ ՀՀ նախագահի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի որդու հարսանիքը «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի թոռնուհու՝ Հասմիկ Հայրապետյանի հետ: Հարսանիքին ներկա է գտնվել իշխանական ողջ էլիտան, գրեթե բոլոր նախարարներն իրենց տիկնանց հետ: Մոտ 800 հյուր: Հյուրերը շարվել են՝ ինչպես կառավարության նիստի ժամանակ: Պատվավոր տեղում եղել է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, որն ադամանդե զարդ է նվիրել հարսնացուին, աստղաբաշխական գնի: Շրջանառվող լուրերի համաձայն, նվերների մեջ եղել են Մարտիրոս Սարյանի եւ այլ գեղանկարիչների կտավներից: Ամենաթանկարժեք նվերները Ֆլեշի Բարսեղն ու վարչապետն են ընծայել: Փայլակ Հայրապետյանը վերջին մակնիշի «ԲՄՎ»-ի բանալի է հանձնել նորապսակներին: ՀԵՂԻՆԱԿ՝ ՀՐԱՊԱՐԱԿ
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play