Facebook-ն իր յուրաքանչյուր օգտատիրոջ տվյալներում ավտոմատ կերպով փոխել է էլեկտրոնային փոստի հասցեն


Facebook-ն իր յուրաքանչյուր օգտատիրոջ տվյալներում ավտոմատ կերպով փոխել է էլեկտրոնային փոստի հասցեն

  • 27-06-2012 02:36:50   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը` Facebook-ը իր յուրաքանչյուր օգտատիրոջ տվյալներում ավտոմատ կերպով փոխել է էլեկտրոնային փոստի հասցեն, հաղորդում է korrespondent.net-ը: Փոփոխություններից հետո, սոցիալական ցանցի օգտատերերը նախկինում նշվող էլփոստի փոխարեն ստացել են նոր փոստ` @facebook.com-ի տիրույթում, միեւնույն ժամանակ, հասցեն համապատասխանեցված է օգտատիրոջ էջի հասցեին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նման էլփոստեր facebook-ի տիրույթում սոցցանցը սկսել էր տրամադրել դեռ 2010թ.: @facebook.com-ով ավարտվող հասցեին նամակ ստանալու դեպքում, օգտատերը սովորական հաղորդագրության ծանուցում կստանա, սակայն որոշ նամակներ կարող են հայտնվել «Այլ հաղորդագրություններ» բաժնում, որը հիմնականում նախատեսված է սփամի համար: Թերթ.am
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play