Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում ԻԻՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ռեիսին


Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում ԻԻՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ռեիսին

  • 29-06-2012 13:11:42   | Հայաստան  |  Քաղաքական

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմադ Ռեիսին: Նախագահը շնորհավորել է դեսպան Ռեիսին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա առավելագույն ջանքեր կներդնի ավելի ամրապնդելու հայ-իրանական բարեկամական հարաբերություններն ու տարբեր ոլորտներում խորացնելու բազմաբնույթ համագործակցությունը: Մուհամմադ Ռեիսին նշել է, որ Իրանը մեծապես կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը եւ վստահեցրել է, որ իր գործունեությամբ հնարավորին կնպաստի Հայաստանի եւ Իրանի միջեւ կապերի սերտացմանը: Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ քաղաքական, տնտեսական, մշակութային փոխգործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Այսմասին «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ վարչությունից:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play