Բակո Սահակյանն ընդունել է Արցախ ժամանած «Լուդինգ» ընկերության հիմնադիր Արթուր Վարժապետյանին


Բակո Սահակյանն ընդունել է Արցախ ժամանած «Լուդինգ» ընկերության հիմնադիր Արթուր Վարժապետյանին

  • 05-09-2012 12:43:36   |   |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնությունից Արցախ ժամանած գործարար եւ բարերար, "Լուդինգ" ընկերության հիմնադիր Արթուր Վարժապետյանին: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարին Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման մեջ ունեցած մասնակցության համար՝ նշելով, որ տարիներ շարունակ նրա հայրենանվեր գործունեությունը բարձր է գնահատվում մեր հանրապետությունում: Հանդիպումից հետո Նախագահը եւ Արթուր Վարժապետյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մասնակցել են ԼՂՀ փրկարար ծառայությանը ժամանակակից տրանսպորտային միջոցների հանձնման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա էին Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Աժ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն