ԱՄՆ ականազերծման ուսուցողական ծրագրին մասնակցեցին նաև հայերը


ԱՄՆ ականազերծման ուսուցողական ծրագրին մասնակցեցին նաև հայերը

  • 27-09-2012 17:40:01   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն
Սեպտեմբերի 27-ին, Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի Գեներալ –մայոր Լիի Տաֆանելին եւ Պաշտպանութան Նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հետեւեցին Մարդասիրական ականազերծման եւ փորձագիտական հայկական կենտրոնի 22 զինծառայողների եւ քաղաքացիական մասնագետների մասնակցությանը ԱՄՆ կողմից ֆինանսավորված ականազերծման ուսուցողական ծրագրին. ԱՄՆ Ռազմական Համագործակցության գրասենյակի եւ Եվրոպական Հրամանատարչության կողմից ֆինանսավորված ծրագիրը Էջմիածնում գտնվող Հայաստանի Ականազերծման կենտրոնին ապահովում է ուսուցողական ծրագրով եւ սարքավորումներով: Ականազերծման ուսուցողական ծրագիրը իրականացվում է Սեպտեմբերի 17-ից 28-ը եւ նպատակաուղղված է ականների պատշաճ տեղային նշման եւ մաքրման հմտությունների զարգացմանը: Բացի այդ, ԱՄՆ կառավարությունը Հայաստանի նորաստեղծ Մարդասիրական ականազերծման եւ փորձագիտական կենտրոնին տրամադրել է 20 ականորսիչներ եւ ականազերծման գործիքներ: Ուսուցողական ծրագիրը իրականացնում են Կանզաս նահանգի Ազգային Գվարդիայի նեռկայացուցիչները եւ ԱՄՆ Մարդասիրական ականազերծման եւ ուցուցողական կենտրոնի մեկ քաղաքացիական ներկայացուցիչ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն