Աշնանային զննումներ՝ Հարավկովկասյան երկաթուղում


Աշնանային զննումներ՝ Հարավկովկասյան երկաթուղում

  • 30-10-2012 09:43:13   | Հայաստան  |  Տնտեսություն

2012թ հոկտեմբերի 29-ին «ՀԿԵ» ՓԲԸ-ում գլխավոր տնօրեն Վ. Ռեբեցի գլխավորությամբ տեղի ունեցավ ենթակառուցվածքի աշնանային հանձնաժողովային զննման եւ գծային տնտեսությունների ձմեռային նախապատրաստական աշխատանքների կատարման արդյունքների քննարկումը: Խորհրդակցության շրջանակներում զեկույցներով հանդես եկան ծառայությունների, տնօրինությունների, արտադրական ձեռնարկությունների եւ ստորաբաժանումների պետերը: Մասնակիցները ներկայացրին այն խնդիրները, որոնք ի հայտ են եկել աշնանային զննման ժամանակ: Խորհրդակցության ընթացքում դիտարկվեցին դրանց լուծման հնարավորությունները, ինչպես նաեւ գծային տնտեսությունների, էներգամատակարարման սարքավորումների, ավտոմատիկայի, տելեմեխանիկայի անխափան աշխատանքն ապահովելու եւ արհեստական կառույցների ու հողածածկույթների պատշաճ վիճակում պահելու միջոցները: Զննման ընթացքում բավարար աշխատանք է տարվել գծային տնտեսությունները, ենթակառուցվածքը, երկաթուղու արտադրական եւ կոմունալ բոլոր օբյեկտները կարգի բերելու ուղղությամբ: ՀԿԵ «ՓԲԸ» գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցն անձամբ է վերահսկել զննումը, որի ընթացքում բացահայտված թերությունները վերացվել են իսկույն՝ հստակ սահմանված ժամկետներում, պատասխանատու ղեկավարներից միչեւ երկաթուղու պետի տեղակալների մակարդակով: Հանձնաժողովային զննման հիմնական նպատակը երկաթուղու՝ 2012-2013 ձեռային շրջանում աշխատունակության մակարդակի սահմանումն է, առկա թերությունների բացահայտումն ու վերացումը: Բացի այդ, հանձնաժողովը գնահատել է գնացքների անվտանգ երթեւեկության եւ տեխնիկական միջոցների աշխատանքերի ապահովման հետ ուղղակիորեն կապված բոլոր հարցերը: Հատուկ ուշադրության արժանացավ աշխատանքային կարգապահության հարցը: Հանձնաճողովի աշխատանքի գլխավոր արդյունքներից մեկը դարձավ գծային ստորաբաժանումների ղեկավարների եւ հրահանգողների կազմակերպչական գործունեության գնահատականը, ղեկավարների անձնական մասնակցությունը անվթար աշխատանքին ուղղված կանխարգելման գործողություններում: Նշենք, որ նոյեմբերի սկզբին ՀԿԵ-ում մեկնարկում է շարժիչ-վագոնային շարժակազմի եւ լոկոմոտիվների աշնանային զննումը: Զննման ընթացն ամեն շաբաթ կքննարկվի օպերատիվ խորհրդակցությունների ժամանակ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն