Վճարները կկատարվեն միայն Արդշինինվեստբանկում


Վճարները կկատարվեն միայն Արդշինինվեստբանկում

  • 19-12-2012 11:00:55   | Հայաստան  |  Տնտեսություն

Ներկայացված ստանդարտների համապատասխանության, գործընթացների պարզության, որակի և մասնաճյուղային լայն ցանցի միջոցով հասանելիություն ապահովելու շնորհիվ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մուտքի արտոնագրերի վճարներն ընդունելու մրցույթի հաղթող է ճանաչվել Արդշինինվեստբանկը:

2012թ. դեկտեմբերի 17-ից ԱՄՆ մուտքի արտոնագիր (visa) ստանալու համար դիմում ներկայացնող քաղաքացիները համապատասխան վճարները կատարելու են միայն Արդշինինվեստբանկում:
 
Վճարումները ընդունվում են ՀՀ դրամով, աշխատանքային օրերին՝ ժամը 9:15-ից 16:00-ը, Բանկի բոլոր մասնաճյուղերում: 
 
Մասնաճյուղերի հասցեներին ծանոթացեք հետևյալ հղումով՝ http://www.ashib.am/mission.php?lang_id=3&inc=7 
 
Արդշինինվեստբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում և ներկայացուցչություն Փարիզում:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն