Դպրոցներում պետք է կանխվեն դրամահավաքության նախաձեռնությունները


Դպրոցներում պետք է կանխվեն դրամահավաքության նախաձեռնությունները

  • 02-03-2011 15:10:09   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում կայացել է խորհրդակցություն, որի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը բանավոր հանձնարարական է տվել հանրակրթության վարչությանը` մարտի 8-ի եւ ապրիլի 7-ի առաջիկա տոնական միջոցառումների հետ կապված: Նախարարը նշել է, որ այս տարի եւս պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի դպրոցներում բացառվի ուսուցչի հեղինակությունն արատավորող որեւէ դրսեւորում: Նա մասնավորապես ընդգծել է. "Անհրաժեշտ է, որպեսզի դպրոցի տնօրինությունն ակտիվ բացատրական աշխատանք ծավալի ծնողական խորհուրդների հետ դրամահավաքության նախաձեռնությունները կանխելու նպատակով": Ա.Աշոտյանը հանձնարարել է ԿԳՆ հանրակրթության վարչությանը հանձնարարկանի մասին տեղեկացնել ուսումնական բոլոր հաստատություններին:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play