Ամփոփվել են ՀԿԵ-ի առաջին եռամսյակի արդյունքները


Ամփոփվել են ՀԿԵ-ի առաջին եռամսյակի արդյունքները

  • 08-04-2013 16:20:31   | Հայաստան  |  Տնտեսություն

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը երկուշաբթի կայացած սելեկտորային խորհրդակցության ժամանակ ամփոփեց երկաթուղու առաջին եռամսյակում կատարած աշխատանքի արդյունքները:   Համաձայն հրապարակված տվյալներին՝ 2013 թվականի առաջին կիսամյակում հաջողվեց պահպանել երկաթուղու աշխատանքի դրական միտումները: Օրինակ, բեռնման ծավալն անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համենատ աճել են 11%-ով, իսկ փոխադրումների ծավալը՝ 5,9%-ով:

Դրական միտումների շարքում Վիկտոր Ռեբեցն արձանագրեց նաև տրանզիտային վագոնների պարապուրդի կրճատումը (նախատեսված 9 ժամից այն կրճատվել էր մինչև 3.3 ժամ), մեկ վագոնի պարապուրդի կրճատումը մեկ բեռնափոխադրման ժամանակ, լոկոմոտիվի և վագոնի միջին օրեկան արտադրողականության աճը: Ինչպես նշեց նա, առաջին եռամսյակում հաջողվեց նաև օպտիմալացնել բեռնատար վագոնների պարկը, ինչի շնորհիվ երկաթուղին աշխատանքի նույն ծավալը կատարեց վագոնների ավելի փոքր թվով: 
- Բարձրացել են նաև արագությունները: 2013 թվականի մարտին միջին տեղամասային արագությունն աճել է 3,1 կմ.ժամով, իսկ առաջին եռամսյակում՝ 3,2 կմ.ժամով: Դա գոհացուցիչ արդյունք է՝ հաշվի առնելով, որ աճը գերազանցեց 10%, - հայտարարեց Վիկտոր Ռեբեցը: 
Միևնույն ժամանակ նա նշեց, որ մեծ աշխատանքներ պետք է կատարվեն ուղևորափոխադրումների ոլորտում, որտեղ հաշվետու ժամանակահատվածում անկում էր արձանագրվել: Ինչպես ընդգծեց Ընկերության ղեկավարը, անհրաժեշտ է բոլոր ջանքերը գործադրել տրանսպորտային շուկայում գրաված դիրքերը պահպանելու և երկաթուղու մրցակցային առավելություններն ուժեղացնելու համար: 
Վիկտոր Ռեբեցը հատուկ ուշադրություն դարձրեց ենթակառուցվածքի արդիականացման, գնացքների անվտանգության մակարդակի և աշխատանքի պահպանման հարցերին՝ համապատասխան հանձնարարություններ տալով պատասխանատուներին: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն