Ամերիկյան «Բեդ Բոյս օֆ Դանս» պարային համույթը Հայաստանում է


Ամերիկյան «Բեդ Բոյս օֆ Դանս» պարային համույթը Հայաստանում է

  • 18-04-2013 18:24:27   | Հայաստան  |  Մշակույթ

 

Ապրիլի 18-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Երևանի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում պատիվ կունենա ներկայացնել ամերիկյան «Բեդ Բոյս օֆ Դանս» պարային համույթի և Հայաստանի ազգային բալետի համատեղ ներկայացումը: Ներկայացումը դասական բալետի ու կրքոտ ժամանակակից պարի հոգեթով մի համադրություն է: Այս համատեղ ծրագիրը  ապրիլի 19-ին ժամը 19:00 կներկայացվի Գյումրու Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում, իսկ ապրիլի 20-ին ժամը 19:00՝ Վանաձորի Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում: Ներկայացումների մուտք ազատ է, տոմսերն՝ անվճար:
 
«Բեդ Բոյս օֆ Դանս» պարային համույթը հիմնադրվել է 2007թ. ամերիկյան պարային լեգենդ Ռաստա Թոմասի կողմից: Այս ապշեցուցիչ համույթը պարի սահմանները ընդլայնել է՝ ներառելով մարզական ցատկեր, անվերջ պտույտներ ու անսահման անհատականություն: Համույթն իր դյութիչ կատարումներն է մատուցում հասարակությանը՝ հանդես գալով տարեկան 150 համերգով ավելի քան կես միլիոն երկրպագուների առաջ աշխարհի տարբեր անկյուններում: «Բեդ Բոյս օֆ Դանս» խումբը հայաստանյան հանդիսատեսին է ներկայացնելու իրենց լավագույն ներկայացումներից  մեկը, որը կոչվում է «Rock the Ballet»: 
 
Հայաստանի ազգային բալետը հիմնադրվել է 1933թ.-ին, գեղարվեստական ղեկավարն է Ռուդոլֆ Խառատյանը: Խումբը հյուրախաղերով բազմիցս հանդես է եկել Եվրոպայում, Հս. Ամերիկայում, Հվ. Ամերիկայում, Միջին Արևելքում և Ասիայում: Համերգացանկում դասական բալետի հոյակապ ներկայացումներ են, ինչպես նաև առանձին ներկայացումներ, որոնք պատրաստվել են հենց Հայաստանի ազգային բալետի համար, որոնց թվում է նաև մեկ արարից կազմված «La Revancha del Tango» բալետը, որը ներկայացվում է այս համատեղ ծրագրում:
 
Մանրամասն տեղեկությունների համար տես՝  http://www.facebook.com/NationalBalletArmenia և http://www.facebook.com/pages/Bad-Boys-of-Dance:
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play