«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մասնակցեց «Ավելի լավ Երևան» քաղաքային տնտեսության էքսպո-ցուցահանդեսին
14-10-2013 12:49:41 | Հայաստան | Տնտեսություն
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մասնակցեց հոկտեմբերի 12-ին Մաշտոցի պուրակում անցած «Ավելի լավ Երևան» քաղաքային տնտեսության էքսպո-ցուցահանդեսին: Ցուցահանդեսն անցել էր «Էրեբունի – Երևան 2795» տոնակատարությունների շրջանակներում:
ՀԿԵ-ն ներկայացրեց արդեն իսկ իրականացված նախագծերը՝ «Երևան» կայարանի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող «Ալմաստ» կառամատույցի վերակառուցումը, Մանկական երկաթուղու վերանորոգումը, ինչպես նաև ներկա պահին ընթացող կենտրոնական կայարանի տակ գտնվող ստորգետնյա անցումի վերանորոգման և բարեկարգման աշխատանքները:
Ցուցահանդեսի այցելուները նաև հնարավություն ստացան ծանոթանալ «ՀԿԵ» ՓԲԸ Տրանսպորտային ծառայությունների կենտրոնի աշխատանքին և երկաթուղային ուղևորափոխադրումներին:
Ցուցահանդեսին ներկայացվեցին Երևանի քաղաքային տնտեսությունում կատարված վերջին նորարարությունները, ներկա պահին իրագործվող նախագծերը,արտաքին ձևավորման եւ գովազդի, կառավարման տեխնոլոգիաների, ճարտարապետության և այլ ոլորտներում կատարված աշխատանքները:
Էրեբունի-Երևան տոնն առաջին անգամ նշվել է 1968թ.-ին, երբ լրացավ քաղաքի 2750-րդ տարեդարձը։ Մինչև 1988 թվականը տոնը նշվում էր ամեն տարի, սակայն Հայաստանի անկախացումից հետո այս ավանդույթը վերսկսվեց միայն 1998-ին:
Երևանը (Էրեբունի)՝ հայկական 13-րդ մայրաքաղաքը, հիմնադրվել է մ.թ.ա. 782 թ.-ին Ուրարտուի թագավոր Արգիշտի Առաջինի կողմից՝ Հայկական լեռնաշղթայի հարավ-արևելքում։ Անկյունաքարը, որի վրա փորագրված է Երևանի հիմնադրման տարեթիվը, մինչ այժմ պահպանվել է և գտնվում է Էրեբունի ամրոց-թանգարանում։