Բակո Սահակյանը աշխատանքային այցով ժամանել է Լոս Անջելես


Բակո Սահակյանը աշխատանքային այցով ժամանել է Լոս Անջելես

  • 25-11-2013 12:57:13   | ԱՄՆ  |  Քաղաքական

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 23-ին աշխատանքային այցով ժամանել է Լոս Անջելես:
Նոյեմբերի 24-ին Նախագահը մասնակցել է <<Հեռուստամարաթոն-2013>>-ի շրջանակներում կազմակերպված գալա միջոցառմանը եւ հանդես եկել ելույթով:
Նախագահ Սահակյանը ներկայացրել է Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ընթացքը, կարեւորել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, անդրադարձել <<Հեռուստամարաթոն-2013>>-ի հիմնական նպատակը հանդիսացող Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցման հետ կապված հարցերին: Երկրի ղեկավարի բնութագրմամբ` ճանապարհի շահագործումը միանգամից կլուծի սոցիալ-տնտեսական եւ ռազմավարական բազմաթիվ խնդիրներ, լուրջ հիմք կհանդիսանա Մարտակերտի ու Շահումյանի շրջանների եւ ամբողջ Արցախի զարգացման ու զորացման համար:
Երկրի ղեկավարը նաեւ շնորհավորել է ներկաներին ԱՄՆ միջազգային ճանաչման 230-ամյակի կապակցությամբ՝ նշելով, որ դա համաշխարհային պատմության մեջ ազգերի ինքնորոշման եւ մարդու իրավունքների ճանաչման ու հարգման ամենաառանցքային հաղթանակներից մեկն է: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական