ՍԵՎԱՆԻ ԱՎԱԶԱՆՈՒՄ ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԻԵՎՆՈՒՅՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՄԵԿ ԱՅԼ ԱՆՎԱՆՈՒՄՈՎ


ՍԵՎԱՆԻ ԱՎԱԶԱՆՈՒՄ ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԻԵՎՆՈՒՅՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՄԵԿ ԱՅԼ ԱՆՎԱՆՈՒՄՈՎ

  • 30-11-2010 15:08:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
,Գեգամետ պլյուսե ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննությանն է ներկայացրել Շորժայի հանքավայրի դունիտ-պերիդոտիտային ապարների մանրող-տեսակավորող արտադրության նախագիծը: Նախագծի հասարակական լսումները տեղի կունենան դեկտեմբերի 1-ին` ժամը 12:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Շորժայի գյուղապետարանում: Նմանատիպ նախագիծ ընկերությունը պետական փորձաքննության ներկայացրել է սույն թվականի ապրիլին: Նախագիծը չի քննարկվել, քանի որ ,Սեւանա լճի մասինե ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը Սեւանի ավազանում արգելում է վերամշակման գործունեություն: Հիշեցնենք, որ 2010թ. հունիսի 15-ին աշխատանքային հանդիպումը տեղի ունեցավ էկոլոգիական հասարակության եւ ,Գեգամետ պլյուսե ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Գասպարյանի եւ ընկերության այլ ներկայացուցիչների միջեւ: Նախագծի վերաբերյալ ընկերության հիմնական փաստարկներն են` գործարանը վերամշակող ձեռնարկություն չէ, քանի որ տեղի է ունենում միայն մանրացում եւ ապարի գրավիտացիոն տեսակավորում, իսկ այդ գործընթացները, Վ. Գասպարյանի խոսքերով, վերամշակման գործընթացի մեջ չեն մտնում ձեռնարկությունը թափոն չի ունենալու, քանի որ ապարի մնացած մանրացված մասը ձեռնարկատերերը մտադիր են շաղ տալ Սեւանի ափերին` որպես ,մաքրող ֆիլտրե, ակադեմիկոս Գրիգորյանի բացատրելով` ապարը որձաքար է` քրոմի եւ ալյումինի օքսիդների խառնուրդով, որոնք չեն տարալուծվում շրջակա միջավայրում եւ չեն պարունակում սուլֆիդներ ,Սեւանա լճի մասինե ՀՀ օրենքը չի խախտվում, քանի որ օրենքով արգելվում է հանքանյութի, այլ ոչ ապարի վերամշակումը, Վ. Գասպարյանի խոսքերով` հանքավայրի պարունակությունը ոչ թե հանքանյութ է, այլ ապար ձեռնարկությունը թույլ կտա ստեղծել 300 աշխատատեղ, ինչը տարածաշրջանի համար կարեւոր սոցիալական աջակցություն է: Նախագծի դեմ հասարակայնության փաստարկները հետեւյալն էին` ,Սեւանա լճի մասինե ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը, որն արգելում է հանքանյութի վերամշակման գործունեություն Սեւանի ավազանում, ուղղակիորեն վերաբերվում է տվյալ ձեռնարկությանը, քանի որ մանրացումը եւ գրավիտացիոն տեսակավորումը վերամշակման ընթացքի արտադրական փուլի մաս են կազմում փաստարկը, որ դա հանքանյութ չէ, այլ ապար, պարզապես բառերի փոխարինում է, քանի որ oրենքի արգելքը վերաբերում է հանքարդյունաբերական գործունեությանը ապարի մասը, որը ընկերությունը Սեւանի համար ,էկոլոգիական ֆիլտրե է համարում, կարող է վտանգ ներկայացնել Սեւանի ջրահավաք ավազանի համար, քանի որ այն արդյունահանվել է բնական էկոհամակարգից, մանրացվել է տեսակավորման գործընթացում, պարունակում է քրոմ, որը պատկանում է ծանր եւ տոքսիկ տարրերի շարքին, եւ, ըստ էության, թափոն է, անկախ փորձագետները հնարավոր ռիսկերի վերաբերյալ պետք է եզրակացություն տան խախտվել է ,Սեւանա լճի մասինե ՀՀ օրենքը, քանի որ հանքավայրի շահագործումը ոչնչացնում է Արեգունի լեռնաշղթան, որը լճի էկոհամակարգի եւ լանդշաֆտի անբաժանելի մասն է խախտվել է Լանշաֆտների պահպանման մասին եվրոպական կոնվենցիայի դրույթը, որը Հայաստանը վավերացրել է 2003թ. անհրաժեշտ է անկախ գնահատական, թե որքանով է նախագիծը համապատասխանում ,Հատուկ պահպանվող տարածքների մասինե ՀՀ օրենքին, (,Սեւանե ազգային պարկի ազդեցության գոտի), որքան է համապատասխանում ,Կենդանական աշխարհի պահպանման մասինե ՀՀ օրենքին, ,Կենսաբազմազնության պահպանման մասինե ՄԱԿ-ի կոնվենցիային, ՀՀ Ջրային օրենսգրքին: Հաշվի առնելով Սեւանա լճի էկոհամակարգի պահպանման ազգային եւ ռազմավարական առաջնահերթությունը, ինչպես նաեւ այն, որ Սեւանի ավազանում ,Գեգամետ պլյուսե ընկերության գործունեությունը չի համապատասխանում ազգային օրենսդրության դրույթներին, չի անցել հասարակական լսումներ, շինարարություն է ծավալվում շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության եզրակացության բացակայության պայմաններում` հասարակությունն առաջարկեց` մինչեւ տվյալ նախագծի փաստաթղթերի նոր փաթեթը քննելը կազմակերպել ընդլայնված հասարակական լսումներ գնահատման համար նախագիծը ներկայացնել անկախ փորձագետների կանգնեցնել շարունակվող շինարարությունը մինչեւ ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության եզրակացության ստանալը: Առաջարկություններն ուղարկվեցին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, ՀՀ նախահագին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահին եւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային առընթեր Սեւանի պահպանման փորձագիտական հանձնաժողովի նախագահին: Բոլոր ատյանները պատասխանեցին, որ նախագիծն արդեն մերժվել է, քանի որ հակասում է օրենքի դրույթներին: Նշենք, որ ձեռնարկությունն արդեն կառուցված է, եւ որ ,ԷկոԼուրե-ը բազմիցս թեժ գծով զգուշացրել է ՀՀ բնապահպանության նախարարությանը եւ պահանջել, որ բնապահպանական պետական տեսչությունը միջոցառումներ ձեռնարկի: 29.11.2010
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն