Երևան, 16 հունվարի 2014 թ. – ԱՐՄԵՆԱԼ-ում մշակված և իրականացված ՌՈՒՍԱԼ-ի արտադրական համակարգի նախագիծը գրավեց երրորդ տեղը «Տարվա բարելավում» կորպորատիվ մրցույթում «Խնայողականություն» անվանակարգում:
Գործարանի էներգետիկ և մեխանիկական ծառայությունների մասնագետները վերակառուցեցին հատման 2GL սարքավորումը` վերածելով այն փայլաթիթեղի միաժամանակ և՛ հատման, և՛ շերտազատման սարքի: Դա համարյա 2 անգամ` ամսական 320 տոննայից մինչև 600 տոննա, ավելացրեց սարքավորման արտադրողականությունը արագության պահպանման պարագայում: Նախագծի իրականացման ուղղակի տնտեսական արդյունքը կազմում է տարեկան 15 հազար դոլար:
«Ինքնատիպ տեխնիկական գաղափարը թույլ տվեց միանգամից լուծել փայլաթիթեղի գլանման և հատման մի քանի խնդիր: Կատարելագործման արդյունքում արտադրական ցիկլից դուրս է մղվել շերտազատման գործողությունը, որը հանգեցրել է արտադրանքի որակի բարձրացման, տեխնոլոգիական թափոնների, էլեկտրաէներգիայի ծախսերի և ներգործարանային տեղափոխումների կրճատման», - ասաց ԱՐՄԵՆԱԼ-ի արտադրական համակարգի զարգացման բաժնի պետ Արթուր Զաքարյանը: Նրա խոսքերով, 2GL սարքավորման վերակառուցման փորձն արդեն կիրառվում է գործարանի համանման սարքավորումների կատարելագործման ժամանակ: