Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը օրհնեց Արեւմտյան Հայաստանի պետական դրոշը


Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը օրհնեց Արեւմտյան Հայաստանի պետական դրոշը

  • 12-05-2014 18:23:27   | Հայաստան  |  Քաղաքական

 
Մայիսի 2-ին  Անթիլիասում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ընդունեց Արեւմտյան Հայաստանի պատվիրակությանը  Արմենակ Աբրահամյանի գլխավորությամբ: Պատվիրակության  կազմում էին նաեւ   ԼՂՀ պատգամավոր Վահան Բադասյանը եւ «Հայաստանի վերածնունդ» կազմակերպության Լբանանի ներկայացուցիչ Թորոս Սեֆիլյանը :
 Հանդիպման հիմնական նպատակը Քեսաբի շուրջ իրադրության քննարկումն էր : Պատվիրակության անդամները Արամ Ա Կաթողիկոսին ներկայացրին իրավիճակի իրենց գնահատականը, ինչպես նաեւ տեղեկացրին այդ ուղղությամբ արված աշխատանքների մասին` ներառյալ քաղաքացիական անձանց անվտանգության պաշտպանության խնդիրները: Իր հերթին Արամ Ա Կաթողիկոս ներկայացրեց այդ հարցի շուրջը Ժնեւում, միջկրոնական հարաբերությունների շրջանակներում կատարված քայլերի մասին :  
Այնուհետեւ Արամ Ա Կաթողիկոսը պատվիրակության խնդրանքով օրհնեց Արմենակ Աբրահամյանի կողմից ներկայացված Արեւմտյան Հայաստանի պետական դրոշը :
Հիշեցնենք, որ Արեւմտյան Հայաստանի պետական դրոշը հաստատվել էր Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Փարիզում կայացած առաջին նստաշրջանի ժամանակ` 2014 թ, հունվարի 22-ին :
 
Նոյյան տապան  -   Քաղաքական