Մենք կարող ենք հասնել հաղթանակի միասին եւ սեփական ուժերով,- հայտարարում է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը<br />


Մենք կարող ենք հասնել հաղթանակի միասին եւ սեփական ուժերով,- հայտարարում է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը

  • 30-12-2010 17:04:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը շնորհավորել է համայն հայությանը` Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: «Թող 2011 թվականը դառնա հայ ժողովրդի համար արդարության, ազատության եւ արժանապատվության հաղթանակի սկիզբը: Թող անցյալում մնան կեղծիքի, վախի եւ բռնապետության տարիները: Շնորհավորում ենք նաեւ քաղբանտարկյալներ Սասուն Միքայելյանի, Նիկոլ Փաշինյանի, Վահագն Չախալյանի եւ հայ ժողովրդի լավագույն այն զավակների տոները, որոնք առ այսօր գտնվում են անազատության մեջ: Մենք կարող ենք հասնել հաղթանակի միասին եւ սեփական ուժերով, ինչպես հազարամյակների ընթացքում միշտ եղել է մեր պատմության մեջ` Հայկի առասպելական ժամանակներից մինչեւ Սարդարապատի եւ Արցախի հերոսամարտերը: Հայաստանի Հանրապետությունում, Արցախում, Ջավախքում եւ համայն աշխարհում բնակվող հայերին մաղթում ենք երջանկություն, միաբանություն, արժանապատվություն եւ ոգու կորով»,- ասված է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի հայտարարությունում:
Նոյյան տապան  -   Քաղաքական