Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Կատարի Պետության Էմիրին


Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Կատարի Պետության Էմիրին

  • 04-05-2011 18:09:50   | Կատար  |  Քաղաքական
Կատարի Պետությունում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանը (նստավայրը` Աբու Դաբի) rայիսի 2-ին իր հավատարմաsրերը հանձնեց Կատարի Պետության Էմիր Շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիին: Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո կայացած զրույցի ընթացքում դեսպան Մելիքյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց էմիրին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-կատարական հարաբերությունների զարգացման, միջազգային կառույցներում համագործակցության, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շրջանակ: Կարեւորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը, որը որակական նոր իրավիճակ կստեղծի երկու երկրների հարաբերություններում: Երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության խորացման համար, դեսպանը կարեւորեց հայ-կատարական միջկառավարական հանձնաժողովի նիստի գումարումը: Բացի պաշտոնական հանդիպումներից, դեսպանը հանդիպեց նաեւ կատարահայ համայնքի ներկայացուցիչների հետ, ներկայացրեց Հայաստանի ներկա իրավիճակը, խոսեց Հայաստան-Սփյուռք հարաբերություններին առնչվող թեմաների մասին, պատասխանեց ներկաների հարցերին:
Նոյյան տապան  -   Քաղաքական